ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Հայաստանում իրավիճակի շուտափույթ կարգավորման հույս ունի

Հայաստանում տիրող իրավիճակն այդ երկրի ներքին գործն է: Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի իրավիճակը որքան հնարավոր է շուտ կարգավորվի: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:

«Մենք դա դիտարկում ենք որպես Հայաստանի ներքին գործ: Մենք չենք միջամտում այդ գործընթացներին եւ ոչ ոքի կողմը չենք անցնում: Ցանկանում ենք, որ իրավիճակը հնարավորինս շուտ կարգավորվի, քանի որ դա օգուտ կտա բոլորին», - ասել է նա:«Ռուսաստանը հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չի սրվի», - ասել է Ռուդենկոն:

«Հուսով ենք՝ դրան չի հասնի», - ասել է դիվանագետը՝ պատասխանելով համապատասխան հարցին: 

Հայաստանում քաղաքական ճգնաժամ է սկսվել այն բանից հետո, երբ փետրվարի 25-ին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը եւ բարձրագույն հրամանատարակազմը պահանջել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Վարչապետը դա գնահատել է որպես ռազմական հեղաշրջման փորձ եւ արդեն երկու անգամ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին միջնորդություն ուղարկել ԳՇ պետին հեռացնելու մասին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 59%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    15 C°
     
    20°   
    17.05.2024
    21°   
    18.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: