ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԽ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավարն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել հայ գերիներին

Եվրոպական խորհրդարանի` Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Ժելյանա Զովկոն համատեղ հայտարարություն են տարածել՝ պահանջելով Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին:

«Մենք լրջորեն անհանգստացած ենք Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին բազմաթիվ պնդումներով, որոնք փաստագրված են մասնավորապես Human Rights Watch-ի վերջին զեկույցում: 

Մենք հորդորում ենք Ադրբեջանի իշխանություններին հետաքննել նման բոլոր մեղադրանքները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Պետք է ապահովվի միջազգային մարդասիրական իրավունքի լիակատար հարգումը և խոշտանգումների և այլ նվաստացուցիչ կամ անմարդկային վերաբերմունքի արգելումը: Մենք ցավում ենք նաև այն փաստի համար, որ Ադրբեջանի կառավարությունը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցը, որով Ադրբեջանին պարտավորեցրել են տեղեկություններ տրամադրել ձերբակալվածների պահման պայմանների, նրանց առողջական վիճակի,  ինչպես նաև նրանց վերադարձի համար ձեռնարկվող միջոցների մասին:

Եվս մեկ անգամ կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր մնացած հայ կալանավորվածներին՝ 2020թ.-ի նոյեմբերի 9-ի կրակի դադարեցման մասին համաձայնագրի դրույթների համաձայն»,- նշված է հայտարարությունում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 8,23 կմ/ժ
    20 C°
     
    20°  12° 
    06.05.2024
    20°  10° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: