ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վերջին ժամանակներս ադրբեջանցիների դրսևորած ակտիվությունը չի կարող անպատասխան մնալ. Արցախի ԱԺ նախագահ

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն այցելել է արտաքին գործերի նախարարություն, հանդիպել նախարար Դավիթ Բաբայանի հետ:

Քննարկվել են երկրի արտաքին քաղաքականության գերակայություններին վերաբերող հարցեր: Արթուր Թովմասյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ հանդիպմանը, որի ընթացքում հիմնական թեզերը, ըստ խորհրդարանի ղեկավարի, համահունչ էին նոր իրողություններին:

«Այսօր Արցախի անվտանգությունը թիվ մեկ խնդիրն է, վերջին ժամանակներս ադրբեջանցիների դրսևորած ակտիվությունը չի կարող անպատասխան մնալ: Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ հայկական մեքենաները քարերով ջարդվում էին»,- ասել է Արթուր Թովմասյանը:

Խոսքը միջազգային ատյաններում օրակարգային այս և այլ հարցերի բարձրացման անհրաժեշտության մասին է:

ԱԺ նախագահը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, ինչպես նաև նշել է տարբեր երկրների, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների հետագա զարգացման և խորացման կարևորությունը:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը նշել է խորհրդարանական դիվանագիտության՝ որպես արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչներից մեկի կարևորությունը: «Մենք պետք է օգտագործենք բոլոր ներքին ռեսուրսները, ստեղծենք ամուր թիկունք, որպեսզի արտաքին ճակատում ուժեղ լինենք»,- ընդգծել է արտգործնախարարը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 6,17 կմ/ժ
    13 C°
     
    22°   
    20.05.2024
    16°  14° 
    21.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: