ԵՄ-ն և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ողջունում են Հայաստան COVID-19-ի դեմ պատվաստանյութի մատակարարումը
Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ողջունում են Հայաստան COVAX նախաձեռնության միջոցով COVID-19-ի դեմ պատվաստանյութի մատակարարումը: Այս մասին ասված է ԵՄ կողմից տարածած հայտարարության մեջ՝ Հայաստանի կողմից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը ստանալու կապակցությամբ:
Հայաստանը COVAX նախաձեռնության միջոցով ստացել է 24,000 չափաբաժին Astra Zeneca պատվաստանյութ: Նախաձեռնությունը համաղեկավարվում է CEPI-ի, Gavi-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԱՀԿ-ի կողմից: COVID-19 պատվաստանյութերի երկար սպասված առաջին խմբաքանակը Հայաստան է ներկրվել 2021 թվականի մարտի 28-ին և հանձնվել է ՀՀ առողջապահության նախարարությանը: COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ժամանակին մատակարարումը Հայաստան մեծապես կաջակցի երկրի վերականգնմանը։ Ապրիլի 24-ից 30-ը իմունիզացիայի համաշխարհային շաբաթվա շրջանակում իրականացվող ծրագրերը կնպաստեն պատվաստանյութերի տեղաբաշխմանը Հայաստանում:
Team Europe-ը/«Եվրոպայի թիմ» (ԵՄ և նրա անդամ երկրներ) COVAX նախաձեռնությանն օժանդակել է ավելի քան 2,2 միլիարդ եվրոյով։ Իսկ ընդամենը վերջերս Գերմանիան հանձն է առել տրամադրել ևս 900 միլիոն եվրո։
Պատվաստանյութերի առաքման առթիվ՝ Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը հայտարարել է․ «Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի աճը հաշվի առնելով՝ պատվաստանյութերի առաքումը կարևոր դրական զարգացում է։ Եվրոպական միությունը կշարունակի աջակցել Հայաստանի Հանրապետության ջանքերին՝ ուղղված վարակվածների թվի կրճատմանը և կյանքեր փրկելուն։ «Եվրոպայի թիմ»-ի ոգուն համահունչ՝ Եվրոպական միությունն ու իր անդամ երկրները COVAX նախաձեռնության ամենախոշոր ներդրողներն են, որի միջոցով առաջիկա ժամանակահատվածում ավելի շատ պատվաստանյութեր կառաքվեն Հայաստան: Կարծում ենք՝ այն կբարձրացնի անվտանգ և արդյունավետ պատվաստանյութերի հասանելիությունը՝ համավարակը դադարեցնելու և ՀՀ քաղաքացիների առողջությունն ու կյանքը պաշտպանելու նպատակով»։
Astra Zeneca պատվաստանյութերի առաջին խմբաքանակը Հայաստան է ներկրվել Եվրոպական միության և ԱՀԿ-ի համատեղ նախաձեռնության մեկնարկից վեց շաբաթ անց։ Այն ընդգրկում է պատվաստումների իրականացման բոլոր փուլերը՝ COVID-19 պատվաստանյութերի տեղաբաշխումից մինչև պատվաստումներ: Նախաձեռնությունը կաջակցի առաքված Astra Zeneca պատվաստանյութերի տեղաբաշխմանը:
«COVID-19-ի տարածումը շարունակվում է, և հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներն ու բուժաշխատողները մեծ ծանրաբեռնվածությամբ են աշխատում: Պատվաստանյութերը կարևոր նոր գործիք են, որոնք կնպաստեն Հայաստանում COVID-19-ի հաղթահարմանն ուղղված ջանքերի հզորացմանը: COVAX նախաձեռնության նպատակն է՝ նպաստել ամբողջ աշխարհում համավարակի սուր փուլի հաղթահարմանը` արդար հիմունքներով տրամադրելով անվտանգ և արդյունավետ պատվաստանյութերի չափաբաժիններ։ Որպես COVAX նախաձեռնության համաղեկավարող կառույցներից մեկը՝ ԱՀԿ-ի գերակայություններից է՝ ապահովել այս COVID-19 պատվաստանյութերի որակը, անվտանգությունն ու արդյունավետությունը», - նշել է ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը:
«COVID-19 համավարակը ցույց է տալիս, թե ի՛նչն է վտանգված, երբ մենք պատվաստման պաշտպանիչ վահան չունենք: Այսօր պատվաստանյութերն այս համավարակին վերջ տալու և ավելի լավ աշխարհ վերակառուցելու մեր ամենամեծ հույսն են: Հայաստան պատվաստանյութերի մատակարարմանն աջակցելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը, որպես աշխարհում պատվաստանյութերի եզակի ամենամեծ գնորդը, կիրառել է իր փորձը` գնելով և Հայաստան առաքելով COVID-19 պատվաստանյութի համապատասխան դեղաչափեր COVAX նախաձեռնության անունից»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Յուրի Օքսամիտնին:
COVID-19 -ի վերաբերյալ ճշգրիտ և հասկանալի տեղեկատվություն հասարակությանը հրամցնելու համար, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԱՀԿ-ն նաև գործարկում են HealthBuddy + հավելվածի հայերեն տարբերակը, որն արդեն հասանելի է Google Play-ում և App Store- ում: HealthBuddy+ -ը ինտերակտիվ լուծում է, որն օգտագործում է արհեստական բանականությունը՝ հանրությանը COVID-19-ի հետ կապված տարատեսակ փաստերի, այդ թվում՝ պատվաստումների մասին իրազեկելու, ինչպես նաև՝ բամբասանքներին և ապատեղեկատվությանն անդրադառնալու համար:
Իմունիզացիայի համաշխարհային շաբաթինընդառաջ մեր գործընկերները կրկնում են իրենց կոչը՝ պատվաստումն աշխատում է: Պատվաստանյութերը կրճատել են մեր միջև եղած հեռավորությունը և դեռ ավելի կկրճատեն: Երբ մեր ձայնը տալիս ենք հօգուտ պատվաստման, մենք պաշտպանում ենք ոչ միայն մեզ և մեր ընտանիքներին, այլև անում ենք մեզնից հասանելիքը՝ ավելի անվտանգ համայնք և բոլորի համար առողջ ապագա ստեղծելու գործում:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 39%
Քամի՝ 0,51 կմ/ժ