ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվածության 10 դեպք

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մարդու գենոմիկայի և իմունոմիկայի լաբորատորիայի, կենսաինֆորմատիկայի գիտական խմբի և Հայ-Ռուսական համալսարանի կենսաինժեներիայի, կենսաինֆորմատիկայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոնի գիտաշխատողների կողմից իրականացվել են նոր կորոնավիրուսի ևս 12 ամբողջական գենոմի վերծանում՝ 3-րդ սերնդի սեկվենավորման կիրառմամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը, փոխանցում է news.am-ը:

Նմուշները տրամադրվել են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից ս.թ․ մարտի 18-ին։

Ի տարբերություն հունվար ամսվա հետազոտության՝ մարտին ստացված 12 նմուշներից 10-ում հայտնաբերվել է կորոնավիրուսի բրիտանական շտամը (B.1.1.7, VOC-202012/01):

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ չի բացառվում տարբեր շտամերով վարակվելու հավանականությունը՝ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում խստորեն հետևել հակահամաճարակային կանոններին՝ կրել դիմակ, պահպանել առնվազն 1.5 մետր հեռավորություն, հաճախակի լվանալ կամ ախտահանել ձեռքերը։

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 194 852 է, մահվան դեպքերինը՝ 4456:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    20 C°
     
    22°   
    20.05.2024
    23°  12° 
    21.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: