ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանցիները ներխուժել են Ստեփանակերտ տանող ճանապարհ, դա ահաբեկչության դրսեւորում է. Դավիթ Բաբայան

Ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ տանող ճանապարհ ներխուժելը եւս ահաբեկչության եւ բարբարոսության մի ձեւ է, - «Փաստինֆո» -ի հետ զրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ադրբեջանցի զինվորականները Շուշիի հատվածում շրջանցել են ՌԴ խաղաղապահ ուժերի անցակետը ու շարժվել Ստեփանակերտի ուղղությամբ, գրառում կատարել տանկի հուշարձանի մոտ տեղադրված ցուցանակի վրա։

«Իհարկե մենք կձեռնարկենք համապատասխան միջոցներ, որպեսզի նման միջադեպեր տեղի չունենան։ Դա ոչ միայն մեր, այլ նաեւ խաղաղապահների համար է մեծ հարված եւ իրենք եւս համապատասխան քայլեր կձեռնարկեն»,- ասաց Բաբայանը։

Եռակողմ ստանձնած պարտավորության խախտումը արձանագրել էին ռուս խաղաղապահները, ինչի վկայությունը տանկի հուշարձանի մոտ տեղադրած ցուցանակի վրա կատարված գրառումն է եղել։ Բայց բացառված չէ, որ նախկինում եւս եղել են դեպքեր՝ առանց հետքեր թողնելու կամ կարող են լինել՝ վտանգելով Արցախի բնակչության կյանքը։ «Փաստինֆո»-ի դիտարկմանն ի պատասխան Դ.Բաբայանն ասել է՝ «Դա պարզելու համար պետք է համապարփակ ձեւով ուսումնասիրենք այս ամենը։ Իսկ պարզապես ասել դա առաջին դեպքն է, թե ոչ ՝ դժվար է։ Սակայն չի բացառվում, որ նման դեպքեր կարող են տեղի ունենալ, չի բացառվում։ Եվ մենք պետք է միշտ պատրաստ լինենք»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    30°  17° 
    30.04.2024
    29°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: