ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կանադան արգելել է ռազմական արտադրանքի արտահանումը Թուրքիա՝ կապված Անկարայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցության հետ

Regnum

Կանադան չեղյալ է հայտարարել ռազմական արտադրանք և տեխնոլոգիաներ Թուրքիա արտահանելու թույլտվությունները, քանի որ Ադրբեջանը դրանք օգտագործել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում: Այս մասին հայտարարել է Կանադայի ԱԳՆ ղեկավար Մարկ Գառնոն:

«Այս վերլուծությունից հետո, որը գտել է համոզիչ ապացույց, որ Լեռնային Ղարաբաղում օգտագործվում է Թուրքիա արտահանվող կանադական տեխնոլոգիան, այսօր ես հայտարարում եմ այն թույլտվությունների չեղարկման մասին, որոնք կասեցվել էին 2020-ի աշնանը», - ասվում է Գառնոյի հաղորդագրության մեջ, որը զետեղվել է ԱԳՆ-ի կայքում:

Կանադան այս ուղղությամբ առաջին քայլերն արել է անցյալ աշնանը: Այնուհետ Կանադայի կառավարությունը կասեցրել է ռազմական արտադրանք և տեխնոլոգիաներ Թուրքիա արտահանելու թույլտվությունները, մինչդեռ հետաքննություն էր ընթանում, թե արդյոք Ադրբեջանն իսկապես օգտագործել է կանադական տեխնոլոգիաները Լեռնային Ղարաբաղի ռազմական հակամարտությունում: Հետաքննությունը եզրակացրել է, որ դա այդպես է:

«Սա անհամատեղելի է Կանադայի արտաքին քաղաքականության և Թուրքիայի վերջնական օգտագործման հավաստիացումների հետ», - նշում է Կանադայի արտաքին գործերի նախարարությունը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    19 C°
     
    20°  12° 
    06.05.2024
    20°  10° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: