ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախում նպատակային են համարում ՏԻՄ ընտրություններն անցկացնել վարչատարածքային բարեփոխումներից հետո

Արցախում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմից առաջ, ըստ Սահմանադրության դրույթների, մշակվել էր վարչատարածքային բարեփոխումների հայեցակարգ, որը պետք է իրականացվեր մինչև 2021 թվականի մարտը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության իրավաբանական և վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Անուշ Մարտիրոսյանը մանրամասնեց, որ ըստ այդմ՝ նախատեսված էր հանրապետության շրջանների վարչական կազմակերպման ձևաչափը փոխարինել համայնքայինի, ըստ այդմ՝ արդեն խոշորացված համայնքներում կազմակերպելով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:

«Առայժմ նպատակային է, որպեսզի իրականացվեն վարչատարածքային բարեփոխումներ, որից հետո կազմակերպվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Պայմանավորված հետպատերազմական իրավիճակով՝ այդ ուղղությամբ չենք հասցնում աշխատանք իրականացնել: Ներկայում ՏԻՄ-երի աշխատանքը շարունակվում է նույն կարգավիճակով: Առայժմ հստակ չէ, մինչև վարչատարածքային բարեփոխումների իրագործումը՝ կլինի՞ ինչ-որ փոփոխություն վարչատարածքային բաժանման մասին  օրենքում և ՏԻՄ-երի միջանկյալ կարգավիճակ, թե՝ ոչ»,-մանրամասնեց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ պայմանավորված հետպատերազմական իրողություններով` վարչատարածքային բարեփոխումներին նոր մոտեցում պետք է ցուցաբերվի: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 5,14 կմ/ժ
    27 C°
     
    18°  15° 
    03.05.2024
    22°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: