Մատվիենկոն Հայաստանում բաց և ժողովրդավար խորհրդարանական ընտրությունների հույս է հայտնել
Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ակնկալում է, որ խորհրդարանականները մոտ ժամանակներս կկարողանան վերադառնալ Հայաստանի խորհրդարանի հետ նորմալ փոխգործակցության, ինչը խաթարվել էր կորոնավիրուսի համավարակի հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Մատվիենկոն ասել է ԱՊՀ երկրների միջխորհրդարանական ասամբլեայի գարնանային նստաշրջանին մասնակցելու նպատակով Սանկտ Պետերբուրգ մեկնած ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ:
«Միջխորհրդարանական երկխոսությունը շարունակվում է: Իհարկե, համավարակն իր շտկումները մտցրեց: Ծրագրվածներից ամեն բան չէ, որ հաջողվեց լիակատար ծավալով կյանքի կոչել: Սակայն կարծում եմ, որ հիմա՝ համավարակի հետ կապված իրավիճակի կայունացմանը զուգահեռ կկարողանանք հետ բերել բաց թողնվածն ու վերադառնալ խորհրդարանների միջև նորմալ, ռիթմիկ փոխգործակցության»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Մատվիենկոն:
Նա նկատել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը ակտիվորեն համագործակցել են համավարակի ընթացքում և դրանից դուրս են եկել բավական քիչ կորուստներով՝ ի տարբերություն այլ երկրների: «Հայաստանն առաջիններից էր, որ ստացավ ռուսական պատվաստանյութերը, որոնք արդեն իրենք իրենց երաշխավորել են»,- նշել է Դաշնային խորհրդի նախագահը: Նա հիշեցրել է, որ 60-ից ավելի երկրներ գնել կամ գրանցել են ռուսական պատվաստանյութերը:
Մատվիենկոն կարևորագույն քաղաքական իրադարձություն է որակել առաջիկայում Հայաստանում ակնկալվող արտահերթ խորհրդարանական ընտրությունները: «Հուսով ենք, որ չնայած բոլոր դժվարություններին՝ ընտրությունները կլինեն բաց, ժողովրդավարական և թույլ կտան կայունացնել սոցիալական իրադրությունը Հայաստանում»,- ասել է նա:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 77%
Քամի՝ 0 կմ/ժ