ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մարգահովիտում բողոքի ակցիա է. Բնակիչները դեմ են պղնձի հանքի բացմանը

Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում բնակիչներն առավոտյան բողոքի ակցիա են իրականացնում. Նրանք բողոքում են այդ տարածքում պղնձի հանքի բացման դեմ, հայտնում է News.am-ը:

Այդ ծրագրի շրջանակում մարզի 5 գյուղեր ազդակիր համայքներ են, այդ թվում՝ Մարգահովիտը: Համայնքին ներկայացվել է փաթեթը, թե ինչ հանքի մասին է խոսքը, իսկ այսօր նախատեսված է հանրային լսումներ Մարգհովիտում, որին գյուղացիները չեն պատրաստվում մասնակցել:

Գյուղացիների հետ զրույցում Սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ, նախկին ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանը, ով դատապարտվել էր ծառայության գումարները յուրացնելու համար, նշեց, որ փակ հանք է լինելու, պոչամբար չի ունենալու, քանի որ մինչեւ կես մլն տոննա հանքաքարի մշակումը չի կարող իրականացվել պոչամբարի միջոցով:

Մեղադրանքին, թե ինքն էլ երեւի փայ ունի էդ ծրագրում, նա արձագանքեց, որ ինքը փայ չունի, միայն վճարովի աշխատանք է կատարում: Վազգեն Խաչիկյանի խոսքով, հանքը լինելու է Մարգահովիտից 20 կմ հեռավորության վրա: Նա նշեց, որ սեփականատերերը Չեխիայի քաղաքացիներ են՝ չեխեր:

Լոռու նախկին փոխմարզպետ Գայանե Սարգսյանն էլ հայտարարեց, որ ինքը որպես նախկին պաշտոնյա դեմ է Լոռու մարզում ցանկացած հանքի շահագործմանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    18 C°
     
    23°  12° 
    05.05.2024
    21°  12° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: