ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանը սատարում է Սաուդյան Արաբիայի հետ երկխոսությանը. Իրանի ԱԳՆ խոսնակ

The Tehran Times

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դրական է որակել Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև երկխոսության նկատմամբ թագավորության հետաքրքրությունը, հայտնում է Tehran Times թերթը։

Իրանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն արձագանքել է միջազգային մամուլի կողմից տարածված այն լուրերին, որոնց համաձայն` պաշտոնական Թեհրանն ու պաշտոնական Ռիադը բանակցություններ են վարում Բաղդադում և նշել, որ Իրանը սատարում է Սաուդյան Արաբիայի հետ երկխոսությանը։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ ողջունել է Սաուդյան թագավորության հետ երկխոսությունը և այն համարում է երկու պետությունների ժողովուրդների շահն ու տարածաշրջանային խաղաղության և կայունության երաշխիքը: Իրանը կշարունակի այդպես մտածել», - ասել է Ղաթիբզադեն շաբաթական մամուլի ճեպազրույցի ընթացքում:

Ավելի վաղ Financial Times-ը հաղորդել էր, որ Սաուդյան Արաբիայի և Իրանի պաշտոնատար անձինք ապրիլի 9-ին Բաղդադում անցկացրել են երկկողմ բանակցությունների առաջին փուլը, իսկ հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել հաջորդ շաբաթ: Պարբերականը վկայակոչելով տարածաշրջանային պաշտոնյաներին, նշել էր, որ բանակցություններում քննարկվել են Եմենի հութիական «Անսարալլահ» շարժման գործողությունները Սաուդյան Արաբիայի դեմ:

Reuters լրատվական գործակալությունը, իր հերթին, հաստատել էր լուրը և հավելել, որ այդ շրջանակում քննարկվել է նար ֆինանսական  վակուումում գտնվող Լիբանանին առնչվող մի շարք հարցեր։

Սաուդյան Arab News-ը՝ վկայակոչելով թագավորության բարձրաստիճան պաշտոնիայի, հերքել է բանակցությունների մասին տեղեկությունը։

Տարվա սկզբում Ղաթիբզադեն հայտնել էր, որ Իրանը պատրաստակամություն ունի Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները շտկել և նշել, որ եթե Ռիադը փոփոխություններ կատարի իր քաղաքական օրակարգում և եզրակացնի, որ խնդիրների լուծումը կայանում է «տարածաշրջանային համագործակցությունում», Իրանը կլինի առաջին երկիրը, որը կողջունի այդ բարեփոխումները:

Նշենք, որ Բաղդադի ենթադրյալ բանակցությունները տեղի են ունենում Վիեննայում միջուկային գործարքի վերսկսված բանակցությունների շուրջ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական լարվածության ֆոնին:

Անցյալ շաբաթ Արաբական լիգայի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի ղեկավարները հանդես են եկել Իրանին քննադատող հայտարարություններով: Արաբական լիգան «ծայրահեղ անհանգստություն» է հայտնել ուրանի հարստացումը մինչև 60 տոկոսի հասցնելու Իրանի որոշման կապակցությամբ՝ այն անվանելով «վտանգավոր զարգացում»: Բացի այդ, կազմակերպությունը Իրանին մեղադրել է 2015 թվականին ստորագրված Իրանի միջուկային համաձայնագրով Իսլամական Հանրապետության ստանձնած պարտավորությունները խախտելու համար։

Հիշեցնենք, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագաիտական հարաբերությունները խզվել էին այն բանից հետո, երբ 2016 թվականին Սաուդյան Արաբիայի կողմից հայտնի շիա հոգևորական Շեյխ Նիմեր ալ-Նիմրի մահապատժին հաջորդել էր Թեհրանում թագավորության դեսպանատուն ներխուժումը։ Դիվանագիտական հարաբերությունների խզումից ի վեր Սաուդյան Արաբիան աջակցել է ԱՄՆ-ի նախկին նախագահ  Դոլանդ Թրամփի՝ Իրանի նկատմամբ «առավելագույն ճնշման» քաղաքականությունը, փոխանցում է Tert.am-ը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    9 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: