ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ներկայացուցիչների պալատի 65 անդամ ԱՄՆ-ին կոչ է արել 100 մլն դոլար հատկացնել Արցախին և ՀՀ-ին

Tetra Images/Henryk Sadura/Brand X Pictures/Getty Images

Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի ավելի քան 65 անդամներ ԱՄՆ-ին կոչ են արել, որպես օգնություն 100 մլն դոլար հատկացնել Թուրքիայի և Ադրբեջանի հարձակումներից տուժած Արցախին և Հայաստանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Ներկայացուցիչների պալատի անդամները կոչ են արել նաև դադարեցնել անվտանգության ոլորտում Ադրբեջանին տրվող օգնությունը, քանի դեռ չի հաստատվել այն, որ վերջինս դադարեցրել է Հայաստանի և Արցախի դեմ ոտնձգությունները:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը նշել է, որ տրվող ֆինանսական աջակցությունը կօգնի բարձրացնել ժողովրդի անվտանգության մակարդակը, ամրացնել ժողովրդավարությունը, տնտեսական կայուն զարգացում ապահովել և այլն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    12 C°
     
    22°  12° 
    05.05.2024
    20°  12° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: