Նիկոլ Փաշինյանը ֆրանսիացի խորհրդարանականների հետ քննարկել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը՝ Ֆրանսիայի ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիենի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են սենատոր, Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի հիմնադիր անդամ Վալերի Բուայեն, ԱԺ պատգամավոր, Ֆրանսիայի ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ Ժան-Պիեր Կյուբերտաֆոնը, պատգամավորներ Ժակլին Դյուբուան և Քսավիե Բրետոնը:
«Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի՝ մշտապես մեր կողքին լինելը: Շատ կարևոր է Ֆրանսիայի թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր մարմնի բարձրաստիճան պատվիրակությունների այցը մեզ համար դժվարին ժամանակաշրջանում և մասնակցությունը Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումներին: Դա վկայում է Հայաստանին ու Արցախին բարեկամ Ֆրանսիայի համերաշխության, հայ-ֆրանսիական ավանդական կապերի և ընդհանուր ժողովրդավարական արժեքների մասին: Այս արձանագրումն արել եմ նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում», - ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծել է Ֆրանսիայի առանցքային դերը Մեծ եղեռնի միջազգային ճանաչման ու դատապարտման գործում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքի ընդունմամբ (որի 20-ամյակը լրացավ այս տարի), 2019թ. ի վեր նախագահ Մակրոնի նախաձեռնությամբ ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր ամրագրմամբ և պետական մակարդակով ոգեկոչմամբ։ Նիկոլ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել զրուցակիցների անմիջական ջանքերի շնորհիվ ապրիլի 16-ին Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների ազատ արձակման վերաբերյալ բանաձևի նախագիծը Ֆրանսիայի ԱԺ քննարկմանը ներկայացնելու համար։
Գի Տեսիեն նշել է, որ Ֆրանսիան իր պատմության ընթացքում դժվար փորձությունների, կործանարար պատերազմների միջով է անցել և լավագույնս հասկանում ու կիսում է այն ցավը, որը կրում է հայ ժողովուրդը: Նրա խոսքով՝ ամոթալի է, որ Ադրբեջանը չի հարգում պատերազմի օրենքները և ազատ չի արձակում հայ ռազմագերիներին: Հենց այդ նպատակին է միտված Ֆրանսիայի ԱԺ քննարկմանը համապատասխան բանաձևի ներկայացումը, ընդ որում՝ նախատեսվում է նման բանաձև ներկայացնել նաև Սենատի քննարկմանը: Ֆրանսիայի ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահն ընդգծել է, որ չնայած ծանր փորձություններին՝ Հայաստանի ու Արցախի վերածննդի հույսը միշտ կենդանի է, և Ֆրանսիան ամեն կերպ սատարելու է դրան: Այդ համատեքստում էր նաև 2020թ. դեկտեմբերի 3-ին Ֆրանսիայի ԱԺ-ի կողմից 188 կողմ և 3 դեմ ձայներով Արցախի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ բանաձևի ընդունումը:
Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության ներկայացուցիչները կիսվել են Արցախ կատարած այցից տպավորություններով և ասել, որ այցելել են նաև Զինծառայողների վերականգնողական կենտրոն: Նրանք նշել են, որ ցնցվել են Եռաբլուրում, Ստեփականակերտի գերեզմանատանը տեսածից, շատ են ցավում բոլոր հայ ընտանիքների կորուստների համար և միևնույն ժամանակ, տպավորված են Հայաստանում և Արցախում այդ թվում երիտասարդների հետ ունեցած շփումներից, որոնք լի էին հույսով ու հավատով ապագայի նկատմամբ:
Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության անդամների հետ քննարկել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի վերականգնման ուղղությամբ քայլերին, հայ ռազմագերիների վերադարձի, Արցախ մարդասիրական աջակցություն ուղարկելու հետ կապված խոչընդոտներին, որոնք ստեղծում է Ադրբեջանը, զինծառայողներին բժշկական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ համագործակցությանը:
Ֆրանսիացի խորհրդարանականներն ընդգծել են, որ շարունակելու են սատար կանգնել Հայաստանին ու Արցախին և աջակցել վերականգնման, զարգացման գործին:
«Տպավորված եմ ձեր խոսքերից և պատրաստակամությունից: Մենք միշտ զգացել ենք ձեր աջակցությունը, որն առավել ևս հիմա շատ կարևոր է», - ի պատասխան նշել է Նիկոլ Փաշինյանը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 37%
Քամի՝ 5,66 կմ/ժ