ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուս խաղաղապահների զորախումբը պարեկային ծառայություն է իրականացնում Լաչինի միջանցքում

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են իրականացնել հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և ավտոտրանսպորտի երթևեկության անվտանգության ապահովման, ինչպես նաև Լաչինի միջանցքով պարենի և տարբեր ապրանքների փոխադրման խնդիրները:

Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Անցյալ տարվա նոյեմբերի 12-ից Արցախում ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանության ստորաբաժանումն ամեն օր պարեկային ծառայություն է իրականացնում Լաչինի միջանցքում: Տվյալ ծառայության նպատակն է վերահսկել հրադադարի մասին համաձայնագրի կատարումը, հավաքել տեղեկատվություն, ստուգել տեղանքի այն հատվածները, որոնք դիտակետերից չեն դիտվել, ցուցադրել խաղաղապահ զորակազմի ներկայությունը:

«Լաչինի միջանցքը ճանապարհ է, որը կապում է Ստեփանակերտը Հայաստանի հետ։ Ռուսաստանյան խաղաղապահ զորախումբը, ըստ համաձայնագրերի, իրականացնում է նրա վերահսկողությունը։ Վերահսկողությունը իրականացվում է ոչ միայն ճանապարհի, այլ նաև 5 կմ լայնությամբ մատույցներում: Միջանցքի պարեկությունն իրականացվում է ամեն օր։»,- հայտնել է ռազմական ոստիկանության ստորաբաժանման սպա, փոխգնդապետ Իվան Կուզմինը։

Խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանության պարեկային ծառայության երթուղիների երկարությունն ամեն օր կազմում է մոտ 50 կմ:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 88%
    Քամի՝ 0 կմ/ժ
    12 C°
     
    21°  12° 
    06.05.2024
    20°  12° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: