ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արտակ Բեգլարյանը բարերար Ալեք Բաղդասարյանի հետ քննարկել է սոցիալական ու կրթական մի շարք նախագծեր

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը մայիսի 12-ին ընդունել է բարերար, Հայ կրթական հիմնարկության հոգաբարձուների խորհրդի անդամ Ալեք Բաղդասարյանին։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:

Արտակ Բեգլարյանը շնորհակալություն է հայտնել բարերարին Արցախի զարգացման գործում նրա ակտիվ ու հետևողական մասնակցության համար՝ համոզմունք հայտնելով, որ այն կկրի շարունակական բնույթ նաև հետպատերազմյան ժամանակահատվածում։

Քննարկվել են Արցախի կրթության և սոցիալական աշխատանքի ոլորտներում նախատեսվող մի շարք նախագծեր և Հայ կրթական հիմնարկության աջակցության հնարավորությունները: Քննարկված նախագծերը վերաբերել են, մասնավորապես, սոցիալական աշխատողների պատրաստմանը և համապատասխան ծառայությունների ներդրմանը, երկարօրյա հանրակրթության համակարգի անցնող որոշ դպրոցների վերանորոգմանը, տեխնոլոգիական կրթության խթանմանը և մի շարք այլ ուղղությունների:

Երկուստեք ընդգծվել է քննարկված նախագծերի կարևորությունը հասարակության հետպատերազմյան սոցիալ-հոգեբանական վերականգնման, սոցիալական և կրթական համակարգերի բարեփոխման գործում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    24 C°
     
    19°  15° 
    03.05.2024
    23°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: