ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Սև լիճը» շարունակում է մնալ ադրբեջանական վերահսկողության տակ. Գորիսի փոխքաղաքապետ

Սյունիքի մարզի «Սև լիճ» տեղանքը, որը երեկվանից անցել է հակառակորդի վերահսկողության տակ, բանակցությունները շարունակվում են։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Նախարարությունից այլ մանրամասներ չհայտնեցին։

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ «Սև լիճը» շարունակում է մնալ ադրբեջանական վերահսկողության տակ.

«Դրական արդյունք չի տվել երեկվա բանակցությունները, շարունակում են մնալ այդտեղ, նույն դրությունն է։ Հիմա էլ բանակցություններն ընթանում են։ Մեր կողմից բանակցում են առաջին բանակային կորպուսն ու սահմանապահ զորքերը»։

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 12-ին, Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։

«Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ»,– նշվում էր ՊՆ հաղորդագրությունում։

Երեկոյան արդեն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որում քննարկվել են Սյունիքի մարզի «Սև լիճ» տեղանքում ստեղծված իրավիճակը։

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է.

«Այսօրվա Անվտանգության խորհրդի նիստը նվիրված է Սյունիքի մարզի «Սև լիճ» տեղանքում և հարակից տարածքում տեղի ունեցող իրադարձություններին: Այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերն այդ տեղանքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր, ըստ էության, փորձ են անում պարփակել «Սև լիճը»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: