ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Գազայում 600 ռազմական թիրախ խոցելու մասին

Պաղեստինցի արմատականները Գազայի հատվածից այս շաբաթվա սկզբից ավելի քան 1600 հրթիռ են արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ, իսրայելցի զինվորականներն ի պատասխան այդ ընթացքում 600 ռազմական թիրախ են խոցել Պաղեստինի ափամերձ միջատարածքում: Մայիսի 13-ին օտարերկրացի լրագրողների համար կայացած ճեպազրույցում այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը:

«Գազայի հատվածից մի քանի օրվա ընթացքում ավելի քան 1600 հրթիռ է արձակվել Իսրայելի տարբեր քաղաքների ուղղությամբ, ի պատասխան Իսրայելի պաշտպանության բանակը մինչ այս պահն արմատականների 600-ից ավելի ռազմական թիրախ է խոցել Գազայի հատվածում»,- ասել է Կոնրիկուսը: Նա նշել է, որ մայիսի 10-ից Գազայի հատվածից Իսրայելի հրթիռակոծումների հետևանքով զոհվել են վեց քաղաքացիական անձ և մեկ զինծառայող:

Կոնրիկուսի խոսքով՝ գործողությունների ընթացքում զինվորականները ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադի» շուրջ երեք տասնյակ խմբավորումներ, ներառյալ մի քանի բարձրաստիճան ղեկավարների: Իսրայելի պաշտպանության բանակը «շարունակում է հարվածներ հասցնել Գազայի հատվածում ահաբեկչական օբյեկտներին և այնուհետև կգործի ըստ անհրաժեշտության»,- մայիսի 13-ին նշել են բանակային մամուլի ծառայությունում:

«ՀԱՄԱՍ-ը դիտավորյալ ռազմական օբյեկտները տեղադրում է Գազայի հատվածի քաղաքացիական խտաբնակ շրջաններում: Իսրայելի պաշտպանության բանակը ձեռնարկում է նախազգուշության բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի խաղաղ բնակիչներին վնաս չպատճառի մարտական գործողությունների ժամանակ»,- հավելել են այնտեղ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0 կմ/ժ
    13 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: