ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի երեք դեպք

Արցախում մայիսի 13-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպքեր։ Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում կատարվել է 59 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, Արցախում հասել է 24 576-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 722 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7 124 քաղաքացու հետազոտություն, որից 838-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 22 վարակակիր, իսկ թեթև hիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    18 C°
     
    18°  13° 
    22.05.2024
    24°  12° 
    23.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: