ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն 10 մլն եվրո կհատկացնի ղարաբաղյան հակամարտությունից տուժածներին

Հարավային Կովկասում կայունությունն ամրապնդելու և խաղաղություն հաստատելու համար Եվրահանձնաժողովը լրացուցիչ 10 մլն եվրո մարդասիրական օգնություն կհատկացնի` աջակցելու Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ հակամարտության հետևանքով տուժած քաղաքացիներին: Այս մասին հայտնում է Եվրահանձնաժողովի կայքը:

Ինչպես հաղորդվում է, 2020 թվականի սեպտեմբերից ի վեր պատերազմական գործողություններից տուժածներին ԵՄ օգնության ծավալն այսպիսով հասնում է 17 մլն եվրոյի:  
«Տարածաշրջանում հումանիտար իրադրությունը նախկինի պես պահանջում է մեր ուշադրությունը` պայմանավորված «Քովիդ-19»-ի տարածմամբ, ինչն էլ ավելի է խորացնում հակամարտության հետևանքները: ԵՄ-ն զգալիորեն մեծացնում է իր աջակցությունը` օգնելու համար հակամարտությունից տուժած անձանց` վերակառուցելու իրենց կյանքը»,- շեշտել է ճգնաժամերի կառավարման հարցով եվրահանձնակատար Յանեզ Լենարչիչը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    20.06.2026
       
    21.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: