ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սի Ծինփինին Չինաստանի կոմունիստական կուսակցության հիմնադրման հարյուրամյակի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ, Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ծինփինին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կոմունիստական կուսակցության հիմնադրման հարյուրամյակի առթիվ:

Նախագահ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը։ Վստահ եմ, որ հայ-չինական փոխշահավետ համագործակցությունը կշարունակի ամրապնդվել և խորանալ՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների: Մեծապես արժևորելով Չինաստանի կոմունիստական կուսակցության և Ձեր առաջնորդությամբ Չինաստանում իրականացվող արդյունավետ բարեփոխումները՝ մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն»։

Նախագահ Սարգսյանը Սի Ծինփինին շնորհավորել է նաև ծննդյան օրվա առթիվ և հղել իր ջերմ բարեմաղթանքները։  

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 94%
    Քամի՝ 0 կմ/ժ
    12 C°
     
    24°  13° 
    05.05.2024
    20°  12° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: