ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանցիները այժմ ներխուժում են Հայաստանի ֆիզիկական տարածք ու կշարունակեն ագրեսիվ լինել, քանի հստակ ուղերձ չեն ստացել․ Բոբ Մենենդես

Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ սենատոր Բոբ Մենենդեսը մտահոգություն է հայտնել Բայդենի վարչակազմի կողմից Ադրբեջանին 907-րդ բանաձևի սահմանափակումներից հրաժարվելու կապակցությամբ՝ Եվրոպական և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնում առաջադրված դոկտոր Կարին Դոնֆրիդի հաստատման լսումների ժամանակ, փոխանցում է Panorama-ն:

«Ադրբեջանցիները սահմանային խնդրի արդյունքում այժմ ներխուժում են Հայաստանի ֆիզիկական տարածք, և ինձ թվում է, որ նրանք կշարունակեն ագրեսիվ լինել, քանի դեռ չեն ստացել հստակ ուղերձ, որ դա ընդունելի չէ», - պնդել է  Մենենդեսը:

Դոկտոր Դոնֆրիդը պատասխանել է, որ եթե հաստատվի, այդ հարցում սերտորեն կաշխատի սենատոր Մենենդեսի և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ:

«Շատ կարևոր է համոզվել, որ ցանկացած աջակցություն, որը մենք տալիս ենք Ադրբեջանին, որևէ կերպ չի ազդում Ադրբեջանի ուժերի հավասարակշռության վրա և մենք հավատարիմ ենք Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին», - ասել է դոկտոր Դոնֆրիդը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 0 կմ/ժ
    14 C°
     
    30°  17° 
    30.04.2024
    28°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: