ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Խորհրդարանն ընտրեց ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներին

Օգոստոսի 12-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունները:

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն ամփոփեց ընտրությունների արդյունքները:

Գաղտնի քվեարկության արդյունքներով մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններում առաջադրված բոլոր թեկնածուները ընտրվեցին:

Այսպիսով, ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հերիքնազ Տիգրանյանը 71 կողմ ձայնով:

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Նարեկ Զեյնալյանը 72 կողմ ձայնով:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Էդուարդ Աղաջանյանը 72 կողմ ձայնով:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Սիսակ Գաբրիելյանը 71 կողմ ձայնով:

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Արման Եղոյանը 71 կողմ ձայնով:

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Թագուհի Թովմասյանը 60 կողմ ձայնով:

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Անդրանիկ Քոչարյանը 70 կողմ ձայնով:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Վլադիմիր Վարդանյանը 71 կողմ ձայնով:

Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Արմեն Գեւորգյանը 62 կողմ ձայնով:

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Վահե Ղալումյանը 74 կողմ ձայնով:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Վահե Հակոբյանը 59 կողմ ձայնով:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Գեւորգ Պապոյանը 70 կողմ ձայնով:

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 67%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    22°  10° 
    09.05.2024
    24°  13° 
    10.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: