ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուստամ Մուրադովը դրական է գնահատել ՌԴ խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը դրական է գնահատել տարածաշրջանում ռուս խաղաղապահների աշխատանքը: Այս մասին նա ասել է Tass-ին` Մախաչկալայում համառուսաստանյան հայրենասիրական ակցիայի մասնակիցների հետ հանդիպմանը, փոխանցում է Panorama.am:

«Ես (Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության գործունեությունը) գնահատում եմ միայն դրական: Գնահատականը մեզ տալիս է խաղաղ բնակչությունը․ այսօր Ղարաբաղում կյանքը լիարժեք ընթանում է: Իհարկե, կան շատ բարդ հարցեր, բայց գործընթացը ընթացքի մեջ է` մարդկանց վերադարձ, մի շարք խնդրահարույց հարցերի լուծում: Հետևաբար, կարծում եմ, որ ամեն ինչ լավ կլինի», - ասել է Մուրադովը:

նա հավելել է, որ ռուս խաղաղապահները հակամարտությունից հետո հինգ տարի կմնան Լեռնային Ղարաբաղի տարածքում:

«Առաջին հինգ տարիները` համաձայն երեք պետությունների ղեկավարների ստորագրած համաձայնագրի: Հետագայում որոշում կկայացվի ռուսական խաղաղապահ կոնտինգենտի [մնալու] հետագա երկարաձգման վերաբերյալ», - ասել է Մուրադովը:

Ինչպես գրում է Tass-ը, Ռուսաստանի հերոս Ռուստամ Մուրադովը սեպտեմբերի 6-ին ավարտեց Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարի իր առաքելությունը: Գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը նշանակվել է տարածաշրջանում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 77%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    15 C°
     
    21°  13° 
    04.05.2024
    21°  12° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: