ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լիբանանի նոր կառավարության հայազգի նախարարը

Լիբանանում հաստատվել է նոր կառավարության կազմը՝ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո նախորդ վարչակազմի հեռանալուց մեկ տարի անց: Բի-Բի-Սի-ն գրում է, որ կառավարությունը գլխավորելու է Նաջիբ Միքաթին՝  երկրի ամենահարուստ մարդը, ով նախկինում երկու անգամ զբաղեցրել է այդ պաշտոնը։ Նրա նշանակումը, նոր կաբինետի նշանակման հետ մեկտեղ, ավարտում է քաղաքական կաթվածի ամիսները, փոխանցում է Panorama.am:

aljazeera.com կայքը ներկայացրել է Լիբանանի կառավարության ողջ կազմը։ 24 նախարարների շարքերում է նաև հայազգի Ջորջ Փուչիկեանը (George Bojkian): Նա կղեկավարի արդյունաբերության գերատեսչությունը։ 

«ՀՅԴ Լիբանան, ARF Lebanon, Tashnag» ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ Ջորջ Փուչիկեանը ծնվել է 1965 թ. մայիսի 10-ին։  Տիրապետում է հինգ լեզուների՝ հայերեն, արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն։ Ղեկավարել է տարբեր հաստատություններ։ Նրա հիմնած ընկերությունները մեջ հաջողություններ են գրանցել։ Ջորջ Փուչիկեանը Այնճարի բարեկարգման խորհուրդի նախագահն է։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    19 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: