ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կարեն Ավագյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում անցկացվող ծանրամարտի Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճել է հերթական մեդալները, հայտնում է Armradio.am։

Կարեն Ավագյանը (89 կգ) երկամարտի 360 կգ (165 կգ պոկում, 195 կգ հրում վարժությունում) արդյունքով դարձել է Եվրոպայի առաջնության հաղթող։

Ավելի վաղ Գառնիկ Չոլակյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ) դարձել էին ծանրամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող, իսկ Մ23 մրցաշարում հաղթող է դարձել Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ)։ Մինչև 20 տարեկանների աղջիկների մրցաշարում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Միլենա Խաչատրյանը երկամարտի 220 կիլոգրամ արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (99 կգ պոկում, 121 կգ հրում վարժությունում)։ Կարեն Մարգարյանը (81 կգ) երկամարտի 330 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի առաջնության հաղթող, իսկ Սուրեն Գրիգորյանը (81 կգ)՝ արծաթե մեդալակիր՝ երկամարտում գրանցելով 328 կգ արդյունք: Իսկ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող Լիանա Գյուրջյանը (81 կգ) նվաճել է Ռովանիեմի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ-20 տարեկանների առաջնության հաղթողի կոչումը:

Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում Հայաստանից մասնակցում են նաև մինչև 20 տարեկաններ Գևորգ Ղահրամանյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ), Պետրոս Պետրոսյանը (102 կգ) և Մարգարիտա Առաքելյանը (87 կգ), մինչև 23 տարեկաններ Նշան Անտոնյանը (73 կգ), Արմեն Գրիգորյանը (73 կգ), Արա Աղանյանը (96 կգ), Արսեն Մարտիրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանը (+109 կգ) և Արփինե Դալալյանը (+87 B կգ)։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: