ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական կայունության և անվտանգության ապահովումն առաջնահերթ խնդիր է Մոսկվայի համար. Զախարովա

© Russian Foreign Ministry Press Office/TASS

Հարավային Կովկասի տարածաշրջանում աշխարհաքաղաքական կայունության և անվտանգության ապահովումը առաջնահերթ խնդիր է Մոսկվայի համար, որին ուղղված ՌԴ-ն համապատասխան քաղաքականություն է վարում: Այդ մասին  ամենշաբաթյա  ճեպազրույցի ընթացքում ասել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հայտարարությանը, որ Թեհրանը Այսրկովկասում աշխարհաքաղաքական իրադրության փոփոխման միտումներ է տեսնում, հայտնում է Թերթ-ը:

«Երեկ Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարները քննարկել են «3+3» ձևաչափ ստեղծելու նախաձեռնությունը (Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան): Մեր իրանցի ընկերները դրական են վերաբերվում այս նախաձեռնությանը», - ասել է Զախարովան։

Մարիա Զախարովան այդ համատեքստում անդրադարձել է նախորդ օրը՝ հոկտեմբերի 6-ին, Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների հանդիպմանը՝ նշելով, որ Ռուսաստանը համապատասխան համապարփակ քաղաքականություն է վարում՝ այդ թվում երկխոսություն պահպանելով տարածաշրջանի բոլոր խաղացողների հետ: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    11 C°
     
    23°  13° 
    21.05.2024
    20°  13° 
    22.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: