ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Խաղաղության նոբելյան մրցանակը շնորհվել է «Новая газета» թերթի գլխավոր խմբագրին և ամերիկացի լրագրողին

© Mikhail Metzel/TASS, REUTERS/Gonzalo Fuentes

Խաղաղության Նոբելյան մրցանակը 2021 թվականի համար շնորհվել է «Новая газета» թերթի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովին և ֆիլիպինյան ծագմամբ ամերիկացի լրագրող Մարիա Ռեսային, փոխանցում է Tert.am:

Ինչպես ասվում է մրցանակի թվիթերյան հաղորդագրության մեջ, նրանց առանձնացրել են «կարծիքի արտահայտման ազատության պաշտպանությանն ուղղված իրենց ջանքերի համար, որը ժողովրդավարության և ամուր խաղաղության նախադրյալն է»:

Նոբելյան շաբաթը մեկնարկել է հոկտեմբերի 4-ին: Ավելի վաղ արդեն հայտարարվել են ֆիզիոլոգիայի և բժշկության, ֆիզիկայի, քիմիայի և գրականության նոբելյան մրցանակակիրները: Հոկտեմբերի 11-ին հայտնի կդառնա վերջին դափնեկիրը՝ տնտեսության գծով:

Դափնեկիրները ստանում են վկայագիր, ոսկե մեդալ և դրամական պարգև: Այս տարի այն կազմում է 10 000 շվեդական կրոն (1.2 մլն դոլար):


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 13%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    27 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    30°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: