ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ոչ հեռավոր ապագայում կտեսնեք տարածաշրջանում խաղաղության, անվտանգության ապահովմանն ուղղված Իրանի ջանքերի արդյունքները. Իրանի ԱԳ նախարար

Իրանը թույլ չի տա իր հարևանությամբ գտնվող սիոնիստներին տարածաշրջանում անապահովություն առաջացնել: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ուրբաթ լիբանանյան լրատվամիջոցների հետ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է Mehr գործակալությունը:

«Ոչ հեռավոր ապագայում դուք կտեսնեք տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված Իրանի ջանքերի արդյունքները»,-ասել է Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

«Տարածաշրջանի և Կովկասի մեր հարևանների հետ փոխհարաբերություններում մենք թույլ չենք տա սիոնիստներին հետախուզական որևէ շարժ ունենալ:

Մենք պատրաստ ենք հավաքական համագործակցության արդյունքում ձեռնարկել ցանկացած գործողություն, որն անհրաժեշտ է տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության համար», - ընդգծել է նա: 



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 13%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    28 C°
     
    29°  17° 
    30.04.2024
    29°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: