Հայաստանն ու Հնդկաստանը հետաքրքրված են Հյուսիս-Հարավ միջանցքի կատարելագործման և կյանքի կոչման մեջ․ Արարատ Միրզոյան
Հայաստանի ու Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են մեծ տարածաշրջանում ենթակառուցվածքների հարցը, որը վերաբերում է նաև Հյուսիս-Հարավ միջանցքին։ Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ մամուլի ասուլիսում, պատասխանելով Հյուսիս-Հարավ, Պարսից Ծոց- Սև ծով տրանսպորտային նախագծերի մասին հարցին, հայտնում է Panorama.am-ը։
Նրա խոսքով՝ երկու երկրները հետաքրքրված են այս նախաձեռնության կատարելագործման և կյանքի կոչման մեջ։
«Նախարար Ջայշանկարի հետ քննարկել ենք Իրանի Չաբահար նավահանգստի շուրջ ընթացող վերջին դրական զրագացումները, և Հնդկաստանի ու Հայաստանի միջև ուղիղ հաղորդակցության հաստատման խնդիրը, ինչպես նաև արդեն Հայաստանից դեպի հյուսիս՝ Վրաստանով դեպի Ռուսաստան, և գուցե նաև Սև ծովով դեպի Եվրոպա հետագա տարանցիկ փոխանցումների հարցը։ Սա մեր օրակարգի կարևոր բաղկացուցիչն է»,- ասաց նա։
Պարսից Ծոց-Սև ծով նախաձեռնության հետ կապված Միրզոյանն ասաց, որ երեկ իրանական կողմի հետ է քննարկվել այս հարցն ու այս համաձայնագրի առումով ևս իրադարձությունները դինամիկ են զարգանում ու հույս հայտնեց, որ մոտ ապագայում արդեն կլինի ստորագրված համաձայնություն։
Հնդկաստանի ԱԳ նախարարն էլ հավելեց, որ կապակցվածությունն այսօր շատ կարևոր հարց է միջազգային հարաբերություններում։
«Մենք բոլորս ավելի մեծ կապակցվածության կարիք ունենք, քանի որ նոր արտադրողական կենտրոններ են ի հայտ գալիս աշխարհում։ Մենք տեսանք վերջերս, թե ինչ տեղի ունեցավ Սուեզի ջրանցքում, որքանով միջադեպը խաթարեց Եվրոպայի, Ասիայի միջև առևտուրը։ Մեզ համար տրանսպորտային միջանցքները շատ կարևոր են և մեծ գերակայություն է տրվում դրանց։ Գնահատում ենք նաև Հայաստանի մասնակցությունը դրանում, որը կավելացնի լրացուցիչ տարբերակներ, հնարավորություններ այն նախաձեռնությանը, որը քննարկվում է»,- ասաց Հնդկաստանի ԱԳ նախարարը։
Խոսելով Իրանում Չաբահար նավահանգստի կարևորության մասին՝ Հնդկաստանի ԱԳ նախարարն ասաց, որ այն կնպաստի Հյուսիս-Հարավ միջանցքին Իրանից ու նոր առևտրային ուղիներ կստեղծի, որոնք ցամաքային են ու ավելի արդյունավետ են, քան առկա ծովային ուղիները։
«Չաբահարի նավանագիստն Իրանում զարգացնում է Հնդկաստանը և մեզ համար բացում մի կողմից ճանապարհ դեպի Կովկաս, և նաև արահետ է բացում դեպի Կենտրոնական Ասիա։ Սա հանդիսանում է նախաձեռնության մաս, որի շուրջ մենք աշխատում ենք»,-ասաց Սուբրամանյամ Ջայշանկարը։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 45%
Քամի՝ 0 կմ/ժ