ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանն ու Հնդկաստանը հետաքրքրված են Հյուսիս-Հարավ միջանցքի կատարելագործման և կյանքի կոչման մեջ․ Արարատ Միրզոյան

Photolure.am

Հայաստանի ու Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են մեծ տարածաշրջանում ենթակառուցվածքների հարցը, որը վերաբերում է նաև Հյուսիս-Հարավ միջանցքին։ Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ մամուլի ասուլիսում, պատասխանելով Հյուսիս-Հարավ, Պարսից Ծոց- Սև ծով տրանսպորտային նախագծերի մասին հարցին, հայտնում է Panorama.am։

Նրա խոսքով՝ երկու երկրները հետաքրքրված են այս նախաձեռնության կատարելագործման և կյանքի կոչման մեջ։ 

«Նախարար Ջայշանկարի հետ քննարկել ենք Իրանի Չաբահար նավահանգստի շուրջ ընթացող վերջին դրական զրագացումները, և Հնդկաստանի ու Հայաստանի միջև ուղիղ հաղորդակցության հաստատման խնդիրը, ինչպես նաև արդեն Հայաստանից դեպի հյուսիս՝ Վրաստանով դեպի Ռուսաստան, և գուցե նաև Սև ծովով դեպի Եվրոպա հետագա տարանցիկ փոխանցումների հարցը։ Սա մեր օրակարգի կարևոր բաղկացուցիչն է»,- ասաց նա։

Պարսից Ծոց-Սև ծով նախաձեռնության հետ կապված Միրզոյանն ասաց, որ երեկ իրանական կողմի հետ է քննարկվել այս հարցն ու այս համաձայնագրի առումով ևս իրադարձությունները դինամիկ են զարգանում ու հույս հայտնեց, որ մոտ ապագայում արդեն կլինի ստորագրված համաձայնություն։

Հնդկաստանի ԱԳ նախարարն էլ հավելեց, որ կապակցվածությունն այսօր շատ կարևոր հարց է միջազգային հարաբերություններում։

«Մենք բոլորս ավելի մեծ կապակցվածության կարիք ունենք, քանի որ նոր արտադրողական կենտրոններ են ի հայտ գալիս աշխարհում։ Մենք տեսանք վերջերս, թե ինչ տեղի ունեցավ Սուեզի ջրանցքում, որքանով միջադեպը խաթարեց Եվրոպայի, Ասիայի միջև առևտուրը։ Մեզ համար տրանսպորտային միջանցքները շատ կարևոր են և մեծ գերակայություն է տրվում դրանց։ Գնահատում ենք նաև Հայաստանի մասնակցությունը դրանում, որը կավելացնի լրացուցիչ տարբերակներ, հնարավորություններ այն նախաձեռնությանը, որը քննարկվում է»,- ասաց Հնդկաստանի ԱԳ նախարարը։

Խոսելով Իրանում Չաբահար նավահանգստի կարևորության մասին՝ Հնդկաստանի ԱԳ նախարարն ասաց, որ այն կնպաստի Հյուսիս-Հարավ միջանցքին Իրանից ու նոր  առևտրային ուղիներ կստեղծի, որոնք ցամաքային են ու ավելի արդյունավետ են, քան առկա ծովային ուղիները։

«Չաբահարի նավանագիստն Իրանում զարգացնում է Հնդկաստանը և մեզ համար բացում մի կողմից ճանապարհ դեպի Կովկաս, և նաև արահետ է բացում դեպի Կենտրոնական Ասիա։ Սա հանդիսանում է նախաձեռնության մաս, որի շուրջ մենք աշխատում ենք»,-ասաց Սուբրամանյամ Ջայշանկարը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 0 կմ/ժ
    17 C°
     
    22°  14° 
    03.05.2024
    21°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: