Դադիվանքի ուխտագնացությունների դիմաց Արցախի թեմն ադրբեջանցիներին առաջարկ է արել
Արցախը Բաքվի հետ ռուս խաղաղապահների միջոցով բանակցություններ է վարում՝ դեպի Դադիվանք ուխտագնացությունները թույլատրելու վերաբերյալ։ Այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
«Գիտեք՝ նոյեմբերի 14-ից Դադիվանքի մոտ տեղեկայվել են ռուս խաղաղապահները, այդ ժամանակ սկսեցինք բանակցել ուխտագնացություններ կազմակերպելու վերաբերյալ։ Մենք ամիսը մեկ էինք ուզում ուխտագնացություններ կազմակերպել, հրամանատարը (նկատի ունի ռուսական խաղաղապահ զորախմբի նախկին հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովին ,- խմբ․) առաջարկեց շաբաթը մեկ դարձնել։ Եվ այդպես, մենք ամեն կիրակի մոտ 60 ուխտավորների այց էինք կազմակերպում Դադիվանք։ Մայիսի 2-ից ադրբեջանցիներն արգելեցին ուխտավորների այցերը», - ասել է սրբազանը։
Նրա խոսքով՝ նոյեմբերից մինչև մայիս ադրբեջանական կողմը ամեն կերպ բարդացնում ու ձգձգում էր ուխտավորների այցերը։ Սկզբում պահանջում էին ուխտավորների տվյալները, ապա ստուգման գործընթացն էին երկարացրել, հետո պատճառ էին բերում համավարակը, հետո էլ՝ Թարթառ գետի բարձրացումը։ Տեսնելով, որ հայկական կողմը համառորեն շարունակում է ուխտագնացությունները, վերջնական արգելեցին։ Արցախի հոգևոր առաջնորդի կարծիքով՝ այդ ամենը ադրբեջանցիների «ավելի խոսուն ներկայություն ունենալու» հետևանք էր։
«Վարդավառի օրը՝ հուլիսի 11-ին, ուխտավորների ավտոբուսը շարժվեց Դադիվանք։ Քիչ անց ինձ զանգեց ռուս խաղաղապահներից մեկը, ասաց, որ վերադարձնում են ավտոբուսը՝ ադրբեջանցիները թույլ չեն տվել։ Դա մեր վերջին փորձն էր։ Այժմ կրկին բանակցություններ ենք տանում, որ ուխտագնացությունները թույլ տան։ Նրանք Աղդաբան գյուղում (Մարտակերտում է, հայկական վերահսկողության տակ, - խմբ․) գուսանի գերեզման ունեն, որին ուզում են այցի գալ։ Մենք էլ առաջարկել ենք՝ Դադիվանքի դիմաց գերեզման այցեր թույլ տանք։ Դեռ գործընթացը շարունակվում է», - ասել է տեր Վրթանեսը։
Նա նշել է, որ այժմ Դադիվանքում վեց հոգևորական կա, որոնք կատարում են իրենց հոգևոր գործառույթները, բայցև տարածքում բանտված չեն, ազատ ելումուտ ունեն։
Տեր Վրթանեսը նշել է, որ մի քանի օր առաջ երեսուն ուդի են այցելել Դադիվանք՝ նրան շարքում եղել են թե՛ հոգևորականներ, թե՛ քաղաքացիական անձինք։ Աղոթելուց հետո հեռացել են։
Սրբազանը հիշեցրել է, որ դեպի Ամարաս և Գանձասար ուխտագնացություններն անխափան կերպով շարունակվում են, շաբաթը երեք անգամ տրանսպորտ է աշխատում, տարածքները լրիվ հայկական վերահսկողության տակ են։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ