ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հռոմում մեկնարկել է Բայդեն-Էրդողան հանդիպումը

G20-ի գագաթաժողովի շրջանակում Հռոմում մեկնարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հանդիպումը, հայտնում է Անադոլու գործակալությունը: 

Հանդիպմանը մասնակցում է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Բանակցությունների արդյունքում երկու երկրների ղեկավարները պայմանավորվածություն են ձեռք բերել երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու զարգացման համատեղ մեխանիզմ ստեղծելու շուրջ։

Հանդիպման ընթացքում նախագահները քննարկել են երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների մեծացման ընդհանուր հեռանկարին համապատասխան ձեռնարկվելիք քայլերը։

Վերջին անգամ Թուրքիայի և Միացյալ Նահանգների առաջնորդները դեմ առ դեմ հանդիպել են հունիսին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 5,66 կմ/ժ
    20 C°
     
    22°  14° 
    03.05.2024
    20°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: