ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ճապոնիայի վարչապետի պաշտոնում վերընտրվեց Ֆումիո Կիսիդան

© AP Photo/Eugene Hoshiko

Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը նոյեմբերի 10-ին կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) նախագահ Ֆումիո Կիսիդային վերընտրեց երկրի վարչապետի պաշտոնում: Քվեարկությունը հեռարձակվել է խորհրդարանի կայքում:

Նշենք, որ Կիսիդայի թեկնածության օգտին քվեարկել է 465 պատգամավորներից 297-ը՝ հիմնականում ԼԴԿ-ից և կառավարող կոալիցիայի գծով վերջինիս կրտսեր գործընկեր «Կոմեյտո» կուսակցությունից, որոնք միասին բացարձակ մեծամասնություն ունեն ստորին պալատում: Հաջորդող թեկնածուն՝ Ճապոնիայի սահմանադրական-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Յուկիո էդանոն ստացել է 108 ձայն: Վերին պալատում քվեարկության արդյունքներով Կիսիդան հավաքել է 242 հնարավորից 141 ձայն, իսկ էդանոն՝ 60:

Դրա հետ մեկտեղ՝ վարչապետին ընտրելիս ստորին պալատը գերակայություն ունի վերին պալատի նկատմամբ, և հենց այնտեղ քվեարկության արդյունքն է որոշում կառավարության նոր ղեկավարին: Կիսիդան կառավարող կուսակցության նախագահի պաշտոնն զբաղեցրել է սեպտեմբերի 29-ին, իսկ հոկտեմբերի 4-ին ընտրվել է վարչապետ: Նրա վերանշանակումն այդ պաշտոնում ընդունված ընթացակարգ է խորհրդարանի ստորին պալատի՝ հոկտեմբերի 31-ին կայացած ընտրությունների արդյունքներով: ԼԴԿ-ն դրանից հետո կորցրել է տեղերի մի մասը, բայց պահապնել է բացարձակ մեծամասնությունը (465 տեղից 261-ը):


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: