ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Flyone Armenia-ն սկսում է ավիատոմսերի վաճառքը

Flyone Armenia ավիաընկերությունը առաջիկայում կսկսի չվերթերը 7 ուղղություններով: Ընկերությունը հայտնում է այդ ուղղություններով մատչելի ավիատոմսերի վաճառքը սկսելու մասին:

Ավիաընկերության հաղորեդագրության համաձայն, առաջին չվերթը կիրականացվի դեկտեմբերի 15-ին դեպի Մոսկվա՝ «Վնուկովո» միջազգային օդանավակայան: Տոմսերի գները կսկսվեն 39 եվրոյից, իսկ Flyone club-ի անդամների համար՝ 34 եվրոյից։

Նշվում է, որ բոլոր չվերթերը կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից՝ հարմար չվացուցակով և բոլորի համար մատչելի գնով։

Ընկերությունից հայտնում են, որ Երևան-Մոսկվա ուղղությամբ կիրականացվի օրական 2 չվերթ:

Հինգշաբթի և կիրակի օրերին կիրականացվեն Երևան-Թեհրան չվերթեր, ավիատոմսերի արժեքը՝ սկսած 39 եվրոյից:

Չորեքշաբթի և շաբաթ օրերին կիրականացվեն չվերթեր Երևան-Լիոն ուղղությամբ, ավիատոմսերի արժեքը՝ սկսած 44 եվրոյից:

Երևան-Թել Ավիվ չվերթեր կիրականացվի հինգշաբթի և կիրակի օրերին, ավիատոմսերի արժեքը՝ սկսած 39 եվրոյից:

Երկուշաբթի և ուրբաթ օրերին կիրականացվեն չվերթեր Երևան-Կրասնոդար ուղղությամբ, ավիատոմսերի արժեքը՝ սկսած 39 եվրոյից:

Երևան-Թբիլիսի ուղղությամբ չվերթեր կիրականացվեն չորեքշաբթի և շաբաթ օրերին, ավիատոմսերի արժեքը՝ սկսած 39 եվրոյից:

Երևան-Քութայիս ուղղությամբ չվերթեր կիրականացվեն հինգշաբթի և կիրակի օրերին, ավիատոմսերի արժեքը՝ սկսած 39 եվրոյից:

Ընկերությունը չվերթեր կիրականացնի նաև Երևան-Ստամբուլ ուղղությամբ, ավիատոմսերի արժեքը սկսած 39 եվրոյից:

Ընկերությունն առաջարկում է սակագնային երեք փաթեթ՝ Standard, Loyal և Advantage: Standard սակագնային փաթեթը նրանց համար է, ովքեր նախընտրում են թռիչքի ամենապարզ տարբերակը։ Loyal և Advantage փաթեթները ներառում են բազմաթիվ առավելություններ և զեղչեր, այդ թվում՝ ուղեբեռի փոխադրում և մի շարք այլ հավելյալ ծառայություններ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2025
       
    27.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: