ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախարարը պարզաբանել է, թե որ դեպքում ինչ պատվաստանյութով է խորհուրդ տրվում ստանալ երրորդ դեղաչափը

ՀՀ առողջապահության նախարարը պարզաբանեց, թե որ դեպքում ինչ պատվաստանյութով է խորհուրդ տրվում ստանալ խթանիչ երրորդ դեղաչափը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասուլիսում:

«Վերապատվաստման համար` այսինքն խթանիչ դեղաչափը ստանալու համար մենք սահմանել ենք 6-ամսյա ժամկետ. քաղաքացին երկրորդ դեղաչափը ստանալուց 6 ամիս հետո կարող է մոտենալ և ստանալ խթանիչ դեղաչափը՝ «բուսթերը»,-հիշեցրել է Ավանեսյանը:

Խթանիչ դեղաչափը նշանակում է ամբողջական պատվաստում ստացած քաղաքացու կողմից ստանալ երրորդ մեկ խթանիչ դեղաչափ: Նախարարի խոսքով՝ վերջերս ամփոփված հետազոտությունների արդյունքում արդյունավետության բարձր ցուցանիշ է գրանցվում այդ դեպքում:

Արդեն նախարարի հրամանով սահմանվել են աղյուսակները, թե որ պատվաստման դեպքում ինչ խթանիչ է նախընտրելի կիրառել: «Այն քաղաքացիները, որոնք ստացել են ոչ ՌՆԹ հիմքով պատվաստանյութերը, դրանք են Moderna-ն, Pfizer-ը, ապա խթանիչը խորհուրդ է տրվում տվյալ տիպի պատվաստանյութով»,-ասել է Ավանեսյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 77%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    22°  13° 
    04.05.2024
    22°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: