ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները ցույց են տալիս իրավիճակի փխրունությունը․ Շառլ Միշել

economico.gr

Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական երկխոսությունը կայուն կարգավորման կարող է հանգեցնել։ Այս մասին «Արևելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության համաժողովի իր ելույթում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, փոխանցում է News.am։

«Տարածաշրջանում ձգձգվող հակամարտությունները մնում են հիմնարար խնդիր։ Դրանք պահանջում են նոր ջանքեր՝ միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան։ ԵՄ-ն պատրաստ է խաղալ իր դերը հակամարտությունների կանխարգելման և կարգավորման գործում։ Սա ներառում է վստահության ամրապնդում և կայուն ու համապարփակ կարգավորման խթանում, ներառյալ հետկոնֆլիկտային վերակառուցման միջոցառումների աջակցությունը:

Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները ցույց են տալիս իրավիճակի փխրունությունը։ Ես լիովին համոզված եմ, որ միայն քաղաքական երկխոսությունը կարող է հանգեցնել կայուն կարգավորման։ Դա նաև կպահանջի Հայաստանում և Ադրբեջանում քաղաքացիական հասարակության համախմբում, կամուրջներ կառուցելու և հաշտեցման ջանքերի օժանդակություն»,- նշել է նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: