Դժվար է մեկնաբանել այն, ինչ չկա. ՌԴ ԱԳՆ–ն` Ալեն Սիմոնյանի հիշատակած «Լավրովի պլանի» մասին
Наталья Селиверстова/РИА «Новости»
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ «Լավրովի պլանը» գոյություն ունի ոչ թե իրականում, այլ երևակայության մեջ:
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ալեն Սիմոնյանը խոսել էր «Լավրովի պլանի» մասին և «Ղարաբաղի հանձնումը» կապել Ռուսաստանի հետ, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։
«Հիշյալ զրույցի ընթացքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հարգարժան նախագահ Ալեն Սիմոնյանը, հղում անելով «հայ հասարակության կարծիքին», թե «Ռուսաստանը հանձնել է Ղարաբաղը», հայտարարել է. «Եթե որևէ մեկը պատրաստվեր որևէ բան հանձնել, կար մի քանի տարբերակ դա անելու համար՝ սկսած Լավրովի պլանից»: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ոչ ոք ոչինչ չի հանձնել», - լրագրողներին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում։
Պաշտոնական Մոսկվան բազմաթիվ անգամ հայտարարել է, որ նման պլան չկա։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարգավորման այդ տարբերակն առաջարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անունից։ Համանախագահներից ոչ մեկը բանակցային գործընթացի ընթացքում կարգավորման որևէ գաղափար առաջ չի քաշել՝ առանց մյուսների հետ համաձայնեցնելու։
«Դժվար է մեկնաբանել այն, ինչ գոյություն ունի ոչ թե իրականում, այլ երևակայության մեջ։ Նման երևակայական իրողություններին է վերաբերում նաև «Լավրովի պլանը», - նշել են նախարարությունում ։
Գերատեսչությունում հավելել են, որ չի կարելի խոսել «հանձնման» մասին, քանի որ խոսքը ղարաբաղյան հակամարտության փուլային լուծման մասին էր։
ԱԳՆ-ում հիշեցրել են, որ կարգավորման ծրագրի վերջին խմբագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին են փոխանցել 2019 թվականի հունիսին:
Ինչպես հայտնել են ՌԴ ԱԳՆ–ում, առաջին փուլում նախատեսվում էր Ադրբեջանին վերադարձնել հինգ շրջան, երկրորդում՝ երկու՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հետ պարտադիր կապակցմամբ:
«Պլանի մյուս տարրերն էին` ԼՂ-ի բնակչության լիարժեք կենսագործունեությունն ապահովող իրավունքների ճանաչումը, ԵԱՀԿ նիստերին Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը, շրջափակման վերացումը, սահմանների բացումը, ուժի չկիրառման մասին կողմերի պարտավորությունների ընդունումը, Լաչինի միջանցքի լայնության և կարգավիճակի հարցի լուծումը՝ հաշվի առնելով Քելբաջարի և Լաչինի շրջանների վերադարձն Ադրբեջանին», - հիշեցրել են նախարարությունում:
Ինչ վերաբերում է ԼՂ կարգավիճակին, ապա, ըստ ՌԴ ԱԳՆ–ի, մինչև 2020 թվականի աշունը բանակցային սեղանին դրված առաջարկները նախատեսում էին բառացիորեն հետևյալը`կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտությունն արտահայտող և իրավաբանորեն պարտավորեցնող բնույթ ունեցող համաժողովրդական քվեարկություն անցկացնելու միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշում։
«Ընդ որում` քվեարկության դրվող հարցի կամ հարցերի ձևակերպումները ոչնչով չէին սահմանափակվելու, իսկ կողմերը պետք է հարգանքով ընդունեին ցանկացած արդյունք», - ասել են ԱԳՆ-ում։
Ըստ գերատեսչության` թեև այդ առաջարկները լիարժեքորեն չեն համաձայնեցվել, բայց նաև չեն մերժվել ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում։
«Փաստերը խոսուն են. խաղաղ կարգավորման բազմաթիվ հնարավորություններ են բաց թողնվել, ընդ որում՝ ոչ Ռուսաստանի Դաշնության մեղքով», - նկատել են նախարարությունում:
Գերատեսչությունում հորդորել են ևս մեկ անգամ համեմատել համանախագահների հիշատակած առաջարկությունները ներկա իրավիճակի հետ և հետևություններ անել։
«Ռուսաստանի ԱԳՆ-ն միշտ հարգանքով է վերաբերվում այլ երկրների հասարակական կարծիքին, անգամ եթե համաձայն չէ դրան։ Դա առավել քան ճիշտ է, երբ խոսքը վերաբերում է մեր դաշնակիցներին ու բարեկամներին, ինչպիսին Հայաստանն է», - նշել են նախարարությունում ։
ԱԳՆ–ում հավելել են, որ ցանկացած հասարակության մեջ տեսակետներն ու գնահատականները տարբեր են, իսկ մեդիատիրույթում երբեմն շրջանառվում են կանխակալ դատողություններ, որոնք հաճախ քաղաքական մանիպուլյացիաների հետևանք են։
«Խոր ափսոսանք է առաջացնում այն, որ որոշ հայ քաղաքական գործիչներ ոչ միայն չեն հերքում Ռուսաստանի կողմից իրեն չպատկանող Լեռնային Ղարաբաղը «հանձնելու» վերաբերյալ անհեթեթ «մտքերը», այլ, ըստ էության, համերաշխություն են հայտնում նման անհիմն դատողություններին», - նշել են ՌԴ ԱԳՆ-ում:
Ռուսաստանի Դաշնության բոլոր ջանքերը, ներառյալ 44-օրյա պատերազմի դադարեցմանը նպաստելը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների ստորագրումն ու իրականացումն ամեն ինչ ասում են։
«Ռուսաստանը խիստ շահագրգռված է, որպեսզի օգնի հայերին և ադրբեջանցիներին իրենց հարաբերությունների ցավոտ էջերը շրջելու հարցում, նպաստի Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարգավաճման ապահովմանը», - եզրափակել են ՌԴ ԱԳՆ-ում:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
Ամենաընթերցվածը
օրվա
շաբաթվա
ամսվա
Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 27%
Քամի՝ 2,06 կմ/ժ
Խոնավություն՝ 27%
Քամի՝ 2,06 կմ/ժ
23 C°
18° 13°
22.05.2024
24° 12°
23.05.2024
Հարցում