ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սահմանազատման հարցով հանձնաժողովը կարող է ստեղծվել մոտ ժամանակահատվածում. ՌԴ փոխարտգործնախարար

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողովը կարող է ստեղծվել մոտ ապագայում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:

Վերջինս հիշեցրել է, որ նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայամանավորվել են երկկողմ հանձնաժողով ստեղծելու մասին: «Առաջնորդվում ենք այն հանգամանքով, որ դա տեղի կունենա առաջիկա ժամանակշրջանում: Որևէ անհաղթահարելի խոչընդոտ տվյալ պայմանավորվածության հաղթահարման ճանապարհին չենք դիտարկում»,- ասել է փոխնախարարը:

Ռուդենկոն հավելել է, որ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում դեռևս մայիսից տեղի ունեցող իրավիճակի սրումից հետո Ռուսաստանը հանդես է եկել միջնորդի դերում՝ իր օգնությունն առաջարկելով համապատասխան բանակցային գործընթաց սկսելու հարցում:

«Նշեմ, որ նախադեպերն անմիջական առնչություն չունեն  ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտու հետ: Խնդիրը որպես ժառանգություն հասել է խորհրդային ժամանակներից և պայմանավորված է երկու երկրի միջև պետական սահմանի միջազգային իրավական պատշաճ ձևակերպման բացակայությամբ»,- ասել է Ռուդենկոն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: