ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանն ու Թուրքիան փետրվարի 2-ից կբացեն ավիահաղորդակցությունը

Թուրքիան և Հայաստանը փետրվարի 2-ից կբացեն ավիահաղորդակցությունը, հայտնում է Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը։

Թռիչքները կիրականացվեն շաբաթական 3 անգամ։

«Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը Pegasus Airlines-ին թույլ է տվել շաբաթական 3 չվերթ իրականացնել Սաբիհա Գյոքչեն - Երևան երթուղով։ Հայկական կողմից Fly One Armenia-ին ևս թույլատրվել է շաբաթական 3 չվերթ Երևան - Ստամբուլ երթուղով։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ առաջին թռիչքները փոխադարձաբար կմեկնարկեն փետրվարի 2-ից։ Fly One Armenia-ի ինքնաթիռը Ստամբուլի օդանավակայանում վայրէջք կկատարի 19:50-ին։ Pegasus-ի օդանավը Սաբիհա Գյոքչենի օդանավակայանից թռիչք կկատարի փետրվարի 2-ին՝ ժամը 23:35-ին»,- հայտնել են վարչությունից։

Նշենք, որ FLYONE ARMENIA ավիաընկերությունը ոչ կանոնավոր կոմերցիոն չվերթներ կիրականացնի Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով:

Երևան-Ստամբուլ չվերթները կիրականցվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Ստամբուլ» միջազգային օդանավակայան, յուրաքանչյուրի համար մատչելի գնով՝ սկսած 39 եվրոյից կամ FLYONE CLUB-ի անդամների համար՝ 34 եվրոյից։

Փետրվար - Մարտ ամիսներին թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին՝ հետևյալ չվացուցակով.

● Երևան (EVN) 18:00 - Ստամբուլ (IST) 19:50
● Ստամբուլ (IST) 20:40 - Երևան (EVN) 23:50

Ապրիլից՝ շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: