ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երեկ, այսօր և վաղը Դաշնակցությունը եղել, կա և լինելու է այն ուժը, որը հավատարիմ է հայ հողին. Իշխան Սաղաթելյան

Երեկ, այսօր և վաղը Դաշնակցությունը եղել, կա և լինելու է այն ուժը, որը հավատարիմ է հայ հողին: Այս մասին ՀՅԴ հիմնադրման 131-րդ ամյակին նվիրված հանդիսության ժամանակ ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը, փոխանցում է News.am:

«Դաշնակցությունը անցյալ ունեցող, ներկայով ապրող, ապագայի տեսլականով կազմակերպություն է: Գործելով հայրենիքում և հայրենիքից դուրս դաշնակցությունը միշտ վառ է պահել անկախ պետականության գաղափարը»,-ասաց նա:

Սաղաթելյանը ընդգծեց, որ ե΄ Արցախում, ե΄ Հայաստանում ՀՅԴ-ն մասնակցություն է ունեցել պետականաշինության գործին:

«Այո, այդ տարիներին եղել են և մեծ ձեռքբերումներ, և սխալներ:  Դրանք եղել են մեր զարգացումը դանդաղեցնող, բայց ոչ երբեք կործանարար սխալներ»,- ասաց նա:

Սաղաթելյանի խոսքով` Դաշնակցությունից ժողովրդի սպասելիքները շատ են եղել, բայց տված քվեն քիչ է եղել:

«Մենք ամբողջական իշխանություն չենք ունեցել, դրա համար էլ մաս ենք կազմել տարբեր կառավարությունների: Այո, մենք մեր մասնակցության չափաբաժնով տեր ենք այդ տարիների և լավին և վատին: Մենք սխալներ ունեցել ենք, բայց չեն սխալվում ոչինչ չանողները, բայց ինքներս մեզ, մեր գաղափարներին, մեր համոզմունքներին, մեր նպատակներին երբեք չենք դավաճանել»,- ասաց նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    30°  17° 
    30.04.2024
    29°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: