ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կադիրովը դիմել է Զելենսկիին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի ալիքով դիմել է Ուկրաինայի բնակիչներին և նախագահ Վլադիմիր Զելենսկիին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին

«Պարոն Զելենսկի, ծաղրածուության ժամանակն ավարտվել է։ Եկել է սեփական ժողովրդի հանդեպ պարտքը կատարելու ժամանակը՝ անդառնալի հետևանքներից խուսափելու համար»,- գրել է նա՝ նշելով, որ այսօր «ավելի քան երբևէ» անհրաժեշտ է կատարել մինսկյան պայմանավորվածությունները։

Նա նաև հիշեցրել է, որ ոչ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ոչ էլ անձամբ՝ ռուսները չեն ցանկանում, որ հակամարտությունը սրվի։

«Դուք՝ որպես սահմանադրության և ձեր ժողովրդի ու պետության անվտանգության երաշխավոր, պարզապես պարտավոր եք անել ձեր ուժերի սահմաններում ամեն ինչ՝ խաղաղություն հաստատելու համար <...>»,- հավելել է նա։

Ուկրաինայի ժողովրդին ուղղված ուղերձում Կադիրովն իր հերթին նշել է, որ սիրում է այդ երկիրը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    20 C°
     
    30°  17° 
    30.04.2024
    29°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: