ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանիայի կանցլերը կասեցրել է «Հյուսիսային հոսք 2»-ի հավաստագրման գործընթացը

AP/ТАСС

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել Է, որ դադարեցրել Է «Հյուսիսային հոսք 2»-ի հավաստագրման գործընթացը, հաղորդում է Ինտերֆաքսը:

«Այսօր ես Էկոնոմիկայի դաշնային նախարարությանը խնդրել եմ Դաշնային ցանցային գործակալությունից (գերմանական կարգավորիչ) հետ կանչել Էներգաանվտանգության ապահովման վերաբերյալ զեկույցը: Դա հնչում Է որպես տեխնիկական պահ, բայց դա անհրաժեշտ քայլ Է, որպեսզի այժմ չկարողանա կայանալ գազատարի հավաստագրումը: Առանց այդ հավաստագրման «Հյուսիսային հոսք 2»-ը չի կարող գործարկվել»,-ասել Է Գերմանիայի կանցլերը:

«Տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ «Հյուսիսային հոսք 2» գազատարն անցնում Է Լենինգրադի մարզի Կինգիսեպսկի շրջանի «Սլավյանսկայա» կոմպրեսորային կայանից մինչև Գերմանիայի մերձբալթյան ափ: «Գազպրոմ»-ը «Հյուսիսային հոսք 2»-ի կառուցումն ավարտին Է հասցրել սեփական ուժերով, քանի որ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով նրա շվեյցարական կապալառուն դադարեցրել Է աշխատանքը: Առաջին խողովակաշարի գցումն ավարտվել Է հունիսի սկզբին, երկրորդը՝ սեպտեմբերին:

Գերմանիայի Դաշնային ցանցային գործակալության կողմից գազատարի հավաստագրման գործընթացն ըստ օրենքի կարող Է տևել չորս ամիս: Այն բանից հետո, երբ կստացվի հավաստագրման վերաբերյալ եզրակացությունը, և կավարտվի չորսամսյա ժամկետը, փաստաթուղթը կուղարկվի Եվրահանձնաժողով: Եվրահանձնաժողովը երկու ամիս ունի դիտարկման համար: Բացի այդ, նա կարող Է ևս երկու ամսով երկարացում խնդրել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    24 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: