ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ փոխվարչապետն ընդունել է ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչին

 Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը փետրվարի 25-ին ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլիին։ 

Փոխվարչապետի գրասենյակի հաղորդմամբ, շնորհավորելով ՄԱԶԾ ներկայացուցչին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ՄԱԶԾ-ի կողմից Հայաստանում իրականացվող նպատակային աջակցության և կարողությունների զարգացման ծրագրերը և ընդգծել, որ դրանք նպաստել են Հայաստանի ժողովրդավարական և սոցիալական զարգացմանը:

Համբարձում Մաթևոսյանի խոսքով՝ Հայաստանը, չնայած 2020 թվականի 44-օրյա պատերազմից ու կորոնավիրուսային համավարակից հետո առաջացած դժվարություններին ու մարտահրավերներին,  շարունակում է հավատարիմ մնալ զարգացման իր օրակարգին` հավակնոտ ծրագրերը կյանքի կոչելու ճանապարհին համագործակցելով միջազգային գործընկերների հետ։

Այդ համատեքստում փոխվարչապետ Մաթևոսյանը կարևորել է 2021 թվականին ստորագրված «Հայաստանի համար ՄԱԿ-ի Կայուն զարգացման գործընկերության 2021-2025 թվականների շրջանակ» փաստաթուղթը, որը նախանշում է հետագա 5-ամյա համագործակցության ընդհանուր ոլորտները։

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլին Հայաստանի բարեփոխումների օրակարգին աջակցելու պատրաստակամություն է հայտնել և փոխվարչապետի հետ քննարկել համագործակցության զարգացման ուղղությունները։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: