ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ ՏՏ ոլորտը դարձել է օրինակելի մոդել՝ այլ երկրների համար. ՀՀ փոխվարչապետ

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը մարտի 29-ին մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրություններում (Դուբայ) տեղի ունեցող «Ամենամյա ներդրումային համաժողով-2022» միջոցառմանն ու իր ելույթում անդրադարձել ներդրողների համար Հայաստանի կառավարության «բաց դռների» քաղաքականությանը։

Փոխվարչապետի գրասենյակից  հայտնում են, որ շնորհակալություն հայտնելով բարեկամ երկրին միջոցառումը կազմակերպելու համար` Հայաստանի փոխվարչապետն ընդգծել է, որ այս համաժողովը հնարավորություն կտա բացահայտելու մասնակից պետությունների ողջ ներուժն ու խելացի ներդրումներին միտված քաղաքականությունը։

Փոխվարչապետի խոսքով, գիտակցելով, որ ներդրումների խթանումը մեծ պատասխանատվություն է պահանջում, Հայաստանի կառավարությունը մեծ ջանքերով շարունակում է ներդրումային միջավայրի և հանրային ծառայությունների մատուցման բարեփոխումները՝ օտարերկրյա ներդրողներին առաջարկելով կանխատեսելի և մրցունակ բիզնես միջավայր՝ միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող պաշտպանության ուժեղ երաշխիքներով:

«Բացի ընդհանուր տնտեսական բարեփոխումներից՝ Հայաստանն ակտիվորեն դիվերսիֆիկացնում է իր տնտեսությունը՝ առաջնահերթությունը տալով այն ոլորտներին, որոնք ստեղծում են ներդրումային լայն հնարավորություններ: Օրինակ՝ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տպավորիչ վերելքը խթան է հանդիսացել հեղափոխական արդյունաբերությունների համար՝ ներառյալ կենսատեխնոլոգիաները և ագրոտեխնոլոգիաները: Բարգավաճող ՏՏ ոլորտը դարձել է ոչ միայն կայուն աճի շարժիչ, այլ նաև օրինակելի մոդել՝ այլ երկրների համար»,- նշել է փոխվարչապետն ու առաջարկել օտարերկրյա ձեռնարկատերերին իրենց հաջորդ բիզնես նախաձեռնությունների համար դիտարկել նաև Հայաստանը։ Համբարձում Մաթևոսյանը Հայաստանի կառավարության կողմից ներդրումների խթանմանն ուղղված կարևոր քայլերից է համարել նաև «Enterprise Armenia» գործակալության ստեղծումը, որն արժանացել է ներդրողների բարձր գնահատականին՝ իր արագ և փորձագիտական աջակցության համար:

Անդրադառնալով Covid-19 համաճարակի հետևանքներին ու առաջ բերած մարտահրավերներին՝ փոխվարչապետը վստահեցրել է, որ Հայաստանի ներդրումային միջավայրը լավ դիրքավորված է հետկովիդային աշխարհի համար։ «Քանի որ համաճարակը քիչ-քիչ նահանջում է, մենք ակնկալում ենք տարբեր երկրներից ներդրումների աճ։ Ներդրումային մեր մասնագետները պատրաստ են օգնելու, Կառավարությունն էլ նոր նախաձեռնություններով հանդես կգա՝ ամբողջ աշխարհից ներդրումների ներգրավելու նպատակով բիզնեսի համար բարենպաստ օրենսդրություն ստեղծելով։ Կրկնում եմ՝ մենք խելացի ներդրումների համառ ջատագովներ ենք, իսկ առջևում մեծ հնարավորություններ են»,- շեշտել է փոխվարչապետն ու ներդրողներին կոչ արել՝ առանց վարանելու գործի անցնել։

Նշենք, որ «Ամենամյա ներդրումային համաժողով» միջոցառումը օտարերկրյա ներդրումների խթանման և ներգրավման աշխարհի առաջատար հարթակներից է։ Այն անցկացվում է ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ և Դուբայի կառավարիչ Նորին Մեծություն Շեյխ Մուհամեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի բարձր հովանու ներքո:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: