ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը վարկ է վերցնում ԱՄՀ-ից

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը, Գևորգ Պապոյանի նախագահությամբ, մարտի 7-ին հրավիրած արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2022թ. հունվարի 11-ին և հունվարի 18-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, փոխանցում է Aysor.am-ը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը նշել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կողմից դեռևս 2019թ. մայիսին Հայաստանի Հանրապետության համար հաստատվել է 180 մլն ՀՓԻ (248.2 մլն ԱՄն դոլար) արժողությամբ եռամյա Պահուստային ծրագիրը (Stand-by Arrangement)՝ ուղղված տնտեսական հիմնարար և կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը:

Ծրագրի երկրորդ վերանայման շրջանակներում ԱՄՀ ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել՝ ծրագրի նպատակայնությունը փոխելու և Պահուստային ծրագրի ներքո հասանելի միջոցները օգտագործելու նոր կորոնավիրուսային համավարակի հետևանքների մեղմմանն ուղղված սոցիալ-տնտեսական միջոցառումների ֆինանսավորման նպատակով: Արդյունքում, 2020թ. մայիսի 23-ին և հունիսի 1-ին Հայաստանի Հանրապետության և ԱՄՀ-ի միջև ստորագրվել է «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին» նամակ-համաձայնագիրը, որով հասանելի են դարձել ընդհանուր առմամբ շուրջ 231.656 մլն ՀՓԻ (315 մլն ԱՄՆ դոլար) ծավալով բյուջետային միջոցներ:

2021թ. հոկտեմբեր-նոյեմբերին տեղի են ունեցել Պահուստային ծրագրի չորրորդ և հինգերորդ համատեղ վերանայումները, որոնց արդյունքներով հասանելի են դարձել 51.428 մլն ՀՓԻ բյուջետային միջոցներ: Պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը 2021թ. նոյեմբերի 19-ին «Մտադրությունների նամակ»-ով դիմել է ԱՄՀ-ին՝ հասանելի միջոցները որպես բյուջետային աջակցություն ներգրավելու նպատակով:

Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2022թ. հունվարի 11-ին և հունվարի 18-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը ՀՀ պետական բյուջեի համար առաջացնում է լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ:

Նամակ-համաձայնագրով ստացվելիք վարկային միջոցների մասհանումը նախատեսվում է 2022թ. առաջին եռամսյակի ընթացքում, և վարկն ուղղվելու է ՀՀ 2022թ. պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը: Փաստաթղթի վավերացումը փոխկապակցված է «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի հետ: Նշվել է նաև, որ նամակ-համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին Պահուստային ծրագրի ներքո 51.428 միլիոն ՀՓԻ համարժեք բյուջետային աջակցության վարկ տրամադրել: Այն մարվելու է 5 տարվա ընթացքում:

Նամակ-համաձայնագիրն ուժի մեջ կմտնի ՀՀ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքին համապատասխան վավերացման կամ հաստատման ներպետական ընթացակարգերի ավարտելու մասին ՀՀ ԱԳ նախարարության համապատասխան գրությունը ստանալուց և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ԱՄՀ-ին ծանուցելուց հետո:

Մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, հարակից խոսքում կարևորելով օրենքի նախագծի ընդունումը, գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել: Հանձնաժողովականները նախագծին տվել են դրական եզրակացություն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: