ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ ԿԲ-ն նվազեցրել է տնտեսական աճի կանխատեսումը

ՀՀ կենտրոնական բանկը վերանայել է տնտեսական աճի կանխատեսումը, 2022-ի համար կանխատեսվում է 1.6 տոկոս տնտեսական աճ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն իր ասուլիսում:

«Տնտեսական աճի հետ կապված կանխատեսումները նախկին 5.3 տոկոսի փոխարեն իջեցվել են մինչև 1.6 տոկոս»,-ասաց Գալստյանը:

ԿԲ-ից նշում են, որ Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարտահայտվի տնտեսական աճի տեմպերի զգալի դանդաղմամբ:

Կանխատեսվող ցուցանիշի իջեցումը հիմնականում պայմանավորված է արդյունաբերության ճյուղում որոշակի նվազեցմամբ: «Մենք կանխատեսում էինք, որ արդյունաբերության ճյուղը պետք է 2022-ին աճեր 1.6 տոկոս, այնինչ նոր զարգացումների ներքո, երբ տեսնում ենք, որ կան որոշակի խնդիրներ հանքարդյունաբերությունում, մշակող արդյունաբերությունում, արդյունաբերության ճյուղի -4.7 տոկոս ցուցանիշ է դրված»,-ասաց Գալստյանը:

Որոշակի նվազում կա նաև շինարարության ճյուղում. Նախկինում կանխատեսած 16.8 տոկոսի փոխարեն ԿԲ-ն կանխատեսում է 7 տոկոս աճ : Ծառայությունների ճյուղում կանխատեսումը 5.9 տոկոսից իջեցվել է 3.2 տոկոսի:  Միակ ճյուղը, որը որոշակի ավելի դրական զարգացում է ունենալու նախկին կանխատեսումների համաձայն գյուղատնտեսության ճյուղն է:

ՀՆԱ-ի աճը կանխատեսելիս ԿԲ-ն վերցրել է այն հարկաբյուջետային քաղաքականությունը, որը ենթադրվում էր մինչև շոկը: ՀՆԱ-ի այս կանխատեսման մեջ հարկաբյուջետային քաղաքականության փոփոխություն դեռևս արտացոլված չէ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.11.2024
       
    28.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: