Հայաստանում իրականացվող «բարեփոխումների» մեջ ոչ մի կերպ չտեղավորվող սպառողական գների մասին
Վիճակագրական կոմիտեի տվյալները փաստում ու նաև արձանագրում են սպառողական գների կանխատեսելի թանկացումների մասին:
Մարտին փետրվարի նկատմամբ սպառողական գների ինդեքսը (ընդամենը) կազմել է 1,8 %, 2021թ.-ի մարտ ամսվա նկատմամբ՝ 7,4%: Այս մասին ֆեյսբուքի էջում գրել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը:
Ընդ որում, պատկերը շատ ցավոտ է, այս հավաքական ցուցանիշի բացվածքն ուսումնասիրելիս: Օրինակ, հացաբուլկեղենի և ձավարեղեին գնաճը փետրվարի նկատմամբ կազմել է 3,5%, այնինչ նախորդ տարվա մարտ ամսվա համեմատ՝ 13,3%: Որում՝ հացի, ալյուրի և մակարոնեղենի գները 2022թ. մարտին 2021թ. մարտի համեմատ աճել են համապատասխանաբար 12.3%, 10.8% և 18.2%-ով, իսկ 2022թ. փետրվարի համեմատ՝ 3.0%, 3.8% և 8.1%-ով:
Հաճարի, բրնձի, ոսպի, և հնդկացորենի գները 2022թ. մարտին 2021թ. մարտի համեմատ աճել են համապատասխանաբար 16.2%, 16.8%, 28.0%, 37.2%, իսկ 2022թ. փետրվարի համեմատ՝ 4.1%, 4.6%, 6.2% և 8.4%-ով:
Մսի գնաճը մեկ ամսվա կտրվածքով (մարտը փետրվարի նկատմամբ) կազմել է 0,9%, նախորդ տարվա մարտի նկատմամբ՝ 9,7%: Բանջարեղենի պարագայում, օրինակ, գնաճը 2021թ. մարտի նկամտամբ կազմել է 40,8 %:
Ոչ պարենային ապրանքախմբում՝ մարտին փետրվարի նկատմամբ գնաճը կազմել է 1%, 2021թ.-ի մարտի նկատմամբ՝ 4,8 %: Ծառայությունների ոլորտում՝ մարտ ամսին փետրվարի նկատմամբ գներն աճել են 1.7%-ով, նախորդ տարվա մարտի նկատմամբ՝ 3,3%:
Գնաճի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառների մասին խոսել ենք բազմիցս, բայց առաջին անհրաժեշտության ապրանքախմբում էս պատկերից հետո, հատկապես, երբ համադրում ենք առաջիկա բացասական սպասումների հետ, ամեն ինչից անկախ ու ամենից առաջ երևի օբյեկտիվ է, որ առաջանում է ցանկություն, որ գոնե այս պարագայում անբարեխիղճ կամ արհեստական գնաճային դրսևորումներ չլինեն: Պարզապես հենց նույն մարտ ամսվա ընթացքում էր, երբ ամենաշատ գնաճ արձանագրած ապրանքախբում՝ հացաբուլկեղենի, բախվեցինք խուճապային գնումների, դրանից բխող, կամ մի փոքր էլ տնտեվարողների կողմից ուռճացված արհեստական դեֆիցիտի: Կրկնվենք՝ առաջիկայում խիստ անկայուն ու անկանխատեսելի ներքին և արտաքին ազդակների կարող ենք բախվել: Ու որպեսզի մեր տնտեսվարողները «ժողովրդի պանիկան զսպելու համար» շարունակաբար չբարձրացնեն գները, ինչպես բանաձևեց Էկոնոմիկայի նախարարը, առաջարկում եմ լինել խիստ ուշադիր այս շուկաների նկատմամբ, ունենալ օպերատիվ ու կանխարգելիչ գործողություններ, ոչ թե պոստֆակտում ուսումնասիրություններ:
Որպես նշվածի մի փոքրիկ քննություն՝ առաջիկայում Զատկի տոնն է, ու թարմ կանաչեղենի գներն արդեն իսկ բարձրանում են: Հաճելիորեն կզարմանամ, եթե ձվի շուկայում չունենանք գրեթե ամեն տարի նկատվող պատկերը (կվիճակվի՞ բախտ), բայց վերոնշյալ մտահոգիչ իրականությունը օրվա հրամայականն է դարձնում գների վերահսկողության մեխանիզմների բարեփոխման՝ իրական, արդիական ու սոցիալական նշանակության հարց լուծող բարեփոխման:
այլ նյութեր այս թեմայով
- ՀՀ երկարաժամկետ վարկային վարկանիշը S&P Global Ratings–ը բարձրացրել է Այն, ըստ S&P–ի, մի կողմից արտացոլում է Հայաստանի տնտեսական աճի լավ հեռանկարները և բյուջետային ցուցանիշների բարելավումը,...
- Fitch գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշը Նշվել է, որ վարկանիշի բարձրացումը հենվում է մի շարք կարեւոր գործոնների վրա, որոնց թվում Fitch-ը նշել է կայուն տնտեսական...
- Հայաստանից Wildberries-ում ապրանքների վաճառքը 2023թ-ի առաջին կիսամյակում աճել է 50%-ով Վաճառքի թոփ հնգյակում են սնունդը (163,6 մլն ռուբլի կամ 687.12 մլն դրամ), կոշիկը (135 մլն ռուբլի կամ 567 մլն դրամ), հագուստը...
- Հայաստանից ցորենի և ձեթի արտահանումն արգելվեց 6 ամսով Որոշումն ընդունվել է Հայաստանի պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովման համատեքստում։
- Վերաֆինանսավորման տոկոսադրույքը ՀՀ-ում նվազեցվեց ԿԲ սպասումների գործողության վրա ազդող գործոնների, հիմնականան մեսիջների և ձևավորված սպասումների շուրջ «Հայացք»...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
Ամենաընթերցվածը
օրվա
շաբաթվա
ամսվա
Եղանակ
Երևան
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
0° 0°
22.12.2024
0° 0°
23.12.2024
Հարցում