ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ Կենտրոնական բանկը չորս նոր հուշադրամ է թողարկել

ՀՀ Կենտրոնական բանկը 2022 թվականի ապրիլի 14-ից շրջանառության մեջ է դնում 4 հուշադրամ՝ նվիրված․


- Հայոց բանակի կազմավորման 30-ամյակին (ոսկե և արծաթե հուշադրամներ),
- Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին (ոսկե հուշադրամ),
- Օգանեսոն (Og) քիմիական տարրին (արծաթե հուշադրամ)։

Հայոց բանակի կազմավորման 30-ամյակին նվիրված ոսկե և արծաթե հուշադրամների դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, դարձերեսին՝ ՀՀ զինված ուժերի զինանշանից հատված: Էսքիզների հեղինակն է Հարություն Սամուելյանը: Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Ոսկե հուշադրամի տեխնիկական չափանիշները․ անվանական արժեքը՝ 10 000 դրամ, մետաղը՝ 900 հարգի ոսկի, քաշը՝ 8,6 գ, թողարկման քանակը՝ 400 հատ։

Արծաթե հուշադրամի տեխնիկական չափանիշները․ անվանական արժեքը՝ 1000 դրամ, մետաղը՝ 925 հարգի արծաթ, քաշը՝ 33,6 գ, թողարկման քանակը՝ 400 հատ։

Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված ոսկե հուշադրամի դիմերեսին պատկերված է Չարենցին նվիրված «Ամբոխները խելագարված» հուշարձանային կոմպոզիցիայից (քանդակագործ՝ Ն. Նիկողոսյան, ճարտարապետ՝ Ջ. Թորոսյան, 1985 թ.): Դարձերեսին պատկերված է դրվագ Չարենցի հուշարձանից (քանդակագործ՝ Ղ. Չուբարյան, 1957 թ.) և նրա ստորագրությունը: Էսքիզների հեղինակներն են՝ Լուսինե Լալայանը (դիմերես) և Էդուարդ Կուրղինյանը (դարձերես): Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները․ անվանական արժեքը՝ 10 000 դրամ, մետաղը՝ 900 հարգի ոսկի, քաշը՝ 8,6 գ, թողարկման քանակը՝ 300 հատ

Օգանեսոն (Og) քիմիական տարրին նվիրված արծաթե հուշադրամի դիմերեսին պատկերված է Օգանեսոն (Og) քիմիական տարրի պատկերը, ՄՀՄԻ պատկերանշանը: Դարձերեսին պատկերված է Յուրի Հովհաննիսյանի դիմաքանդակը (քանդակագործ՝ Ղ. Չուբարյան, 1979 թ.): Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը:

Տեխնիկական չափանիշները․ անվանական արժեքը՝ 1000 դրամ, մետաղը՝ 925 հարգի արծաթ, քաշը՝ 33,6 գ, թողարկման քանակը՝ 500 հատ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: