Հայաստանին գազ՝ արդեն ռուբլով. ո՞ր կողմի նախաձեռնությունն է սա
Հայաստանը ռուսական գազի համար վճարումները կատարում է ռուբլով: РБК-ին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը: Չի վճարելու, չի պատրաստվում, ԱՐԴԵՆ վճարում է: Ավելին, պարզվում է, որ «որքան գիտի էկոնոմիկայի նախարարը» վերջին մի քանի վճարումներն արդեն իսկ ռուբլով են եղել, բայց «համապատասխան փոխարժեքով»:
Թեմայի կարևորության ու զգայունության մասին երևի ավելորդ է խոսել: Բավական է հիշել, որ հայաստանյան օրակարգում ռուբլով գազ գնելու խոսակցությունները վերջին անգամ ակտիվացան «ոչ բարեկամական երկրներին» ռուբլով գազ վաճառելու ՌԴ որոշմանը գրեթե զուգահեռաբար: Այս իմաստով, շատ կարևոր հարցադրում էր և շարունակում է մնալ, թե ու՞մ նախաձեռնությունն էր այդ գործընթացը, կա՞ր ընդհանրապես գործընթաց, բանակցություն, թե՞ ոչ: Իրավիճակը շատ նմանվեց նախորդ երեք տարիների ընթացքում հայ-ռուսական գազային բանակցություններին թեմային, որոնք կային/ չկային, երբ էին սկսվում, երբ՝ ավարտվում և այլ հարցերի հետ կապված ընթացիկ հստակություն չունեինք:
Այսօր էլ, ձևավորված ինֆորմացիայի դեֆիցիտի պայմաններում, նոր տեղեկություններ ենք ստանում, որոնք կրկին կցկտուր պատկեր են ստեղծում:
Եվ այսպես.
!!! Վահան Քերոբյանն ասում է, որ գնագոյացումը տեղի է ունենում դոլարով, սակայն վճարումը կատարվում է ռուբլով: Հույս է հայտնում նաև, որ կողմերը գնագոյացման գործընթացում հակված են ազգային արժույթներին անցման: Արդյունքում
- Հայաստանն այս պահին, փաստորեն, չի օգտվում դոլար-դրամ-ռուբլի փոխարկելիության ճնշումները նվազեցնելու հնարավորությունից, ինչը կարող էր տեղի ունենալ, եթե գնագոյացման հիմքում դոլարը չմնար:
!!! « «Գազպրոմի»՝ Հայաստանին գազ մատակարարելու պայմանագիրն արդեն մի քանի տարի թույլ է տալիս գազի համար վճարել ռուբլով, և այդ հնարավորությունն օգտագործվում է». РБК-ի հարցմանը պատասխանել է «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը։
- Հնարավորությունը կար, բայց այն, փաստորեն, կիրառվեց ոչ թե ավելի վաղ, այլ հիմա, ՌԴ-ի կողմից «ոչ բարեկամական» երկրների նկատմամբ կիրառվող գործիքակազմին զուգահեռ: Ինչու՞:
Տեղի ունեցողի նկատմամբ անհասկանալի դրվագները շատ են ու ևս մեկ անգամ կարևորում են հարցադրումները՝
- Ու՞մ նախաձեռնությունն էր ռուբլով գազի դիմաց վճարելը,
- Ի վերջո տարվու՞մ են բանակցություններ, ռազմավարական գործընկերությանը բնորոշ ընկալելի, հասկանալի մակարդակով,
- Կա՞ արդյոք հայ-ռուսական առողջ երկխոսություն, թե՞ նախորդ տարիների իշխանության գործողությունները վերջնակապես են հարվածել այդ հնարավորությանը,
- Իսկ գուցե սա ռուսական կողմի սիմետրիկ պատասխա՞նն է Միլլերին ուղղված բաց նամակին, որի նպատակը, հիշեցնենք, էներգակիրների համաշխարհային գների անկումից շուտափույթ օգտվելն էր, և որի նախադեպ հանդիսանալու վտանգների մասին բարձրաձայնել ենք բազմիցս: Գուցե աշխատե՞ց նախադեպը:
այլ նյութեր այս թեմայով
- ՀՀ երկարաժամկետ վարկային վարկանիշը S&P Global Ratings–ը բարձրացրել է Այն, ըստ S&P–ի, մի կողմից արտացոլում է Հայաստանի տնտեսական աճի լավ հեռանկարները և բյուջետային ցուցանիշների բարելավումը,...
- Fitch գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշը Նշվել է, որ վարկանիշի բարձրացումը հենվում է մի շարք կարեւոր գործոնների վրա, որոնց թվում Fitch-ը նշել է կայուն տնտեսական...
- Հայաստանից Wildberries-ում ապրանքների վաճառքը 2023թ-ի առաջին կիսամյակում աճել է 50%-ով Վաճառքի թոփ հնգյակում են սնունդը (163,6 մլն ռուբլի կամ 687.12 մլն դրամ), կոշիկը (135 մլն ռուբլի կամ 567 մլն դրամ), հագուստը...
- Հայաստանից ցորենի և ձեթի արտահանումն արգելվեց 6 ամսով Որոշումն ընդունվել է Հայաստանի պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովման համատեքստում։
- Վերաֆինանսավորման տոկոսադրույքը ՀՀ-ում նվազեցվեց ԿԲ սպասումների գործողության վրա ազդող գործոնների, հիմնականան մեսիջների և ձևավորված սպասումների շուրջ «Հայացք»...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ