ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը կարող է ներառել նավթի ներմուծման սահմանափակումներ. ԵՀ

Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը կարող է այս կամ այն ​​ձևով ներառել ռուսական նավթի ներմուծման սահմանափակումներ, սակայն պետք է նախագծված լինի այնպես, որ նվազագույնի հասցվի միության անդամ երկրներին հասցվող վնասը:

«Մենք աշխատում ենք պատժամիջոցների վեցերորդ փաթեթի վրա, և հարցերից մեկը, որը մենք քննարկում ենք, նավթային էմբարգոյի այս կամ այն ձևն է: Երբ մենք պատժամիջոցներ ենք կիրառում, մենք պետք է դա անենք այնպես, որ առավելագույնի հասցնենք ճնշումը Ռուսաստանի վրա՝ միևնույն ժամանակ նվազագույնի հասցնելով մեզ հասցվող կողմնակի վնասը», - ասել է Դոմբրովսկիսը երկուշաբթի օրը հրապարակված The Times-ին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: